Գլխավոր » Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան

«Մերոնցից 6 հոգի են փախել` զինված». գյումրեցի բժշկուհուն ասել է ռուս կինը Գյումրու սպանդի օրը

Հունվար 24, 2015թ. 18:43

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից:

Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, որովհետև դեպք է պատահել: Զանգեցին ասացին, որ մերոնցից 6 հոգի են փախել` զինված»: Գյումրեցի բժշկուհին, բնականաբար, հատուկ ուշադրություն չի դարձնում ռուս կնոջ ասածին, սակայն, երբ ոճրագործության լուրը ցնցում է բոլորին, հիշում է կնոջ ասածները:

«Մերոնցից 6 հոգի են փախել` զինված» նախադասությունը կնոջ գլխից դուրս չի գալիս: Դեպքից 11 օր անց, ռուս կինը կրկին այցելում է բժշկին: Եվ երբ գյումրեցի բժշկուհին հիշեցնում է ռուս կնոջ ասածները և փորձում է որևէ բան ճշտել, ռուս կինը սկսում է հակասական վարքագիծ դրսևորել` ասելով. «Բայց չէ՞ որ այդ օրը բոլորն էին այդպես խոսում իրար մեջ, որ ոչ թե մեկ հոգի է փախել ռազմաբազայից, այլ մի քանի հոգի: Իսկ հիմա ուրիշ բան են ասում, որ մեկ հոգի է եղել»:

Այս պատմությունը պատմեց հենց գյումրեցի բժշկուհին, որի անունը, որոշակի հանգամանքներից ելնելով, չենք կարող հրապարակել: Բժշկուհին տեղյակ չէր, թե հանցագործության օրը ով է ռուս կնոջը զանգահարել եւ նման բան ասել, արդյո՞ք նրա ռուս հարևաններն են ասել, թե՞ ռազմաբազայից են ասել: Մի բանում վստահ է՝ կինը ասել է՝ «Шестеро из наших сбежали, вооруженными»:

Հիմա, ըստ բժշկուհու, ոչինչ ապացուցել չես կարող, բոլորը վախեցած են, հրաժարվում են իրենց նախկին ասածներից կամ էլ հրաժարվում են որևէ բան հայտնել:

«Նույն ձևով էլ տաքսու վարորդն էր հայտնվեցին, չէ՞, որ ասում էին` իրենք այդ տղային նախկինում նույն հասցեով տարել են, հիմա, չգիտես` ինչու, այդ տաքսու վարորդները կորել են, և դրա մասին քննչական մարմինները որևէ բան չեն ասում: Իհարկե, կա ապատեղեկատվության ու ասեկոսեների հանգամանքը, բայց կա նաև վախի գործոնը»,- ասաց բժշկուհին :

Սկզբնաղբյուր` yerkir.am


Դիտել Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն