Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Ադրբեջանին կսպառնա Ուկրաինայի ճակատագիրը, եթե պատերազմ սկսի. Խակամադա

Հունվար 24, 2015թ. 18:50

«Համաշխարհային քաղաքականությունն այժմ խիստ զբաղված է ուկրաինական խնդրով։ Աշխարհի քաղաքական գործիչների հետաքրքրությունն այս տարածաշրջանում ուղղված է այն բանին, որ նոր պատերազմ չբռնկվի, այսինքն՝ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Եվ ներկայիս ստատուս քվոյի ցանկացած խախտում վատ կանդրադառնա թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա», – ասել է ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ Իրինա Խակամադան, միաժամանակ հայտարարելով` այժմ ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում ոչ ոքի չի հետաքրքրում:

Հարցին, եթե Ադրբեջանը ռազմական գործողություն սկսի, նրան կարո՞ղ է Ուկրաինայի ճակատագիրը սպասվել, Իրինա Խակամադան պատասխանել է.«Ցավոք՝ այո»։


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն