Գլխավոր » Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Գյումրիի ոճրագործությունը մեկ մարդու գործ չէ

Հունվար 24, 2015թ. 19:46

«Պարզ չէ, թե ով է Պերմյակովին դրդել այդ հանցանքին: Առողջ մտածելակերպով երբ դատում եմ, հասկանում եմ, որ ոճրագործությունը մեկ մարդու գործ չէ: Կասկածելի է, չկան ապացույցներ, որ նա եղել է այդ տանը անձամբ. միայն նրա անձնական իրերն են դա փաստում: Եթե նա լքել է զորամասը, ապա ինչո՞ւ այս մասին զորամասում չի իմացվել: Պերմյակովին գտել են սահմանի մոտ, բայց ինչպես էր նա կարողացել բազայից հասնել սահման:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմից չեն առաջադրվել սահմանն անցնելու մեղադրանքներ: Կասկածելի է նաև այն հանգամանքը, որ զինծառայողն իր դիմումի համաձայն էր դեկտեմբերին տեղափոխվել Հայաստան և հենց այդ բազա »,-ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:


Դիտել Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն