Իրանը հրաժարվել է ԱՄՆ դոլարով առևտրային գործարքներ կատարել. tert.am
Հունվար 24, 2015թ. 20:04
Իրանը արտասահմանյան երկրների հետ առևտրային գործարքներ կատարելիս այլևս չի օգտվում ԱՄՆ դոլարից, հայտնել է Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահ Գոլյամալի Կամյաբը, գրում է Interfax-ը:
«Այլ երկրների հետ առևտրային գործարքների ժամանակ Իրանն օգտվում է այլ արժույթներից, ներառյալ չինական յուանը, եվրոն, թուրքական լիրան, ռուսական ռուբլին և հարավկորեական վոնան»,- ասել է փոխնախագահ Կամյաբը:
Նրա խոսքերով Իրանը հույս ունի մի շարք երկրների հետ գործարքների համար մեկ արժույթի շուրջ համաձայնագիր կնքել, որի մասին բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում:












