Թուրքիան ԵՄ կմտնի առանց խնդրելու, գլուխը բարձր, մեր կրոնով, մեր լեզվով. Դավութօղլու
Հունվար 24, 2015թ. 20:49
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք վաղ թե ուշ մտնելու են Եվրոպական միություն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն այդ մասին հայտարարել է Շվեյցարիա այցի ընթացքում՝ հանդիպելով երկրում բնակվող թուրքերի հետ:
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, թե իսլամը Եվրոպայի իրական կրոնն է և շարունակելու է այդպես մնալ:
Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ծրագրերին՝ Դավութօղլուն ասել է. «Մի օր Թուրքիան անպայման ԵՄ կմտնի: Սակայն կմտնի առանց խնդրելու, գլուխը բարձր, մեր կրոնով, մեր լեզվով»:












