Մեր բանակը ի վիճակի է կասեցնել ու հետ շպրտել հակառակորդի ցանկացած գրոհ. Կոմանդոս
Ադրբեջանը փորձում է խուճապ առաջացնել հայկական Զինված ուժերում, բայց դա նրան չի հաջողվում, քանի որ Հայոց բանակը զգոն է ու պատրաստ դիմագրավել ցանկացած հարձակման: Նման կարծիք է հայտնեց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Մեր բանակը ի վիճակի է կասեցնել ու հետ շպրտել ցանկացած գրոհ հակառակորդի կողմից կազմակերպված: Ադրբեջանցիները հատուկ ջոկատներ են պատրաստում, որ մեր դեմ ուղղեն: Բայց մեր բանակը հիմա մեծ գործողություններ է իրականացնում, ցանկանանք, որ նրանք հաջողությամբ և հնարավորինս քիչ կորուստներով ավարտեն: Այո՛, ցավոք, ունենք կորուստներ, որոնցից չենք կարող խուսափել, քանի որ պատերազմը մնում է պատերազմ»,- ասաց նա:
Արկադի Տեր-Թադևոսյանն ընդգծեց, որ Հայոց բանակն ունի փորձառու սպաներ, որոնք ամեն ինչ կանեն ու ամեն ինչ լավ կլինի:
Հարցին, թե ինչով է պայմանավորում տարին սահմանային լարվածություններով սկսելու հանգամանքը, Արկադի Տեր-Թադևոսյանը պարզաբանեց. «Այս տարի լարվածությունը գնալով մեծանալու է սահմանին, որովհետև այս տարի մենք նշում ենք Հայոց ցեղապսանության 100-ամյակը: Թուրքերը Ադրբեջանին մեզ վրա են բաց թողել կատաղած շան պես»:
tert.am












