ԵԱՀԿ խմբի միջոցով գործող միջազգային հանրությունն ունի իշխանություն, բայց չունի կամք` Ալիևին կանգնեցնելու. Արամ Համփարյան
Հունվար 24, 2015թ. 21:22
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանգնեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու կամքի բացակայության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Համփարյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «ԵԱՀԿ խմբի միջոցով գործող միջազգային հանրությունն ունի իշխանություն, բայց չունի կամք` Ալիևին կանգնեցնելու համար»,- նշել է Համփարյանը:
Ավելի վաղ արած գրառման մեջ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրենը նշել է, որ Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, որը կիսում է ԵԱՀԿ արժեքները և աջակցում է միջազգային հանրության խաղաղության փնտրտուքներին: Մինչդեռ Ադրբեջանն իսկակական բռնապետություն է, որը հրահրում է նոր պատերազմ:












