Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

ԵԱՀԿ-ն անհանգստացած է շփման գծում մարտերով. Կասպշիկ

Հունվար 23, 2015թ. 21:33

Զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ԵԱՀԿ գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ինձ հիմք են տալիս անհանգստանալու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը:

Նա նշել է, որ տեղեկություն է ստացել «հրադադարի ռեժիմի, ինչպես նաեւ սահմանի եւ շփման գծի» խախտվելու ժամանակ ծանր սպառազինություն օգտագործվելու մասին:

«Տեղեկություն կա նաեւ մարդկային զոհերի մասին: Հունվարի 14-ին իմ գրասենյակը շփման գծում մոնիտորինգ է անցկացրել: Այդ մոնիտորինգում ես անձամբ չեմ մասնակցել, քանի որ Վիենայում հանդիպում էի ԵԱՀԿ գործող նախագահի հետ: Վերադառնալուց հետո այցելել եմ Լեռնային Ղարաբաղ եւ Երեւան, որպեսզի մոնիտորինգ անցկացնեմ: Կայցելեմ նաեւ Բաքու: Իրադարձությունների զարգացման մասին շարունակելու եմ տեղեկացնել ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին», -ասել է նա:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն