Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ովքեր պնդում են դուրս բերել ռազմաբազան Հայաստանից սադրիչներ են. այս համոզման են Վահան Շիրխանյանն ու Տիգրան Քոչարյանը

Հունվար 24, 2015թ. 23:11

Այսօր ՀԱՅՔ կենտրոնը հրավիրել էր ասուլիս հետևյալ թեմայով` <Ռուսական ռազմաբազան հանելու մասին կոչերը սադրանք ե՞ն, թե՞ արդարացի պահանջ>:
Հյուրերն են՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Ստորև ներկայացնում ենք ասուլիսի արձագանքը էլեկտրոնային լրատվամիջոցներում` կայքերում.

Ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ.կարծիքներ

Այն ինչ կատարվում է վերջին դեպքերից հետո տեղեկատվական դաշտում, ընդամենը սադրանք է: Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու կոնկրետ փորձեր են արվում, ինչը չի կարելի թույլ տալ, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ հիշեցնելով ռուսական ռազմաբազայի կարևորությունն ու անհրաժեշտությունը այս բոլոր տարիների ընթացքում ավելորդ է համարել ցանկացած քննարկում, որը կվերաբերի ՀՀ տարածքից ռազմաբազայի դուրս բերմանը: Բազան կոչված է անվտանգություն ապահովել, լրացնել անվտանգության համակարգը, ասել է Պաշտպանության նախկին փոխնախարարը:

Անկախություն հռչակելը մի բան է, անկախություն ունենալը՝ այլ: Իրական ակախությունը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ պետությունը կայացած է և կարողանում է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը»,-լրագրողների հետ զրույցում այսօր նկատել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությանը, Շիրխանյանը նշել է, որ դեռևս 90-ականներին ոչ ոքի մոտ հարց չէր առաջանա ո՛չ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտության, և ո՛չ էլ դրա վտանգավորության մասին: Այսօր սակայն հավասարապես քննարկվում է, թե ռազմաբազայի անհրաժեշտության, և թե ռազմաբազայի ավելորդ լինելու հարցը: Վահան Շիրխանյանի կարծիքն այս առումով միանշանակ է և անփոփոխ. «ցանկացած երկրի համար կարևորը ազգային անվտանգությունն է, իսկ ազգային անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը դաշնակից պետության ռազմաբազայի առկայությունն է իր տարածքում»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը ևս կարծում է, որ ռազմաբազայի անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ: Ընդամենը ազգաբնակչությունը պետք է երաշխիքներ ունենա, որ օրերից մի օր ռազմաբազայի հերթական զինվորը իրեն չի վնասի:
Իսկ նրանք, ովքեր օրեր շարունակ պնդում են, թե ռազմաբազայի անհրաժեշտությունն այլևս չկա և այն պետք է դուրս բերվի, իրականում ոչ թե սրտացավ գյումրեցիներն են, այլ սադրիչներ են, որոնց պարզապես ինչ-ինչ պատճառներով ձեռնտու է ռազմաբազայի դուրս բերումը և ըստ էության հենց նրանք էլ հրահրում են բնակչությանը: «Ռադիոլուրը» Վահան Շիրխանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա տեսնում է որևէ կապ Գյումրու ոճրագործության, ռուսական ռազմաբազայի դուրս բերման հայտարարությունների և սահմանային վերջին օրերի լարվածության միջև, այն էլ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
«Իհարկե կապ կա, քանի որ ՀՀ-ը գտնվում է ինֆորմացիոն պատերազմում, ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանը թուլանա: Դեռ հայտնի չէ դա թմրամոլի կողմից անգիտակից սպանություն էր, թե երկար ծրագրավորված հանցագործություն»:
Այդուհանդերձ որ տեսակետին է ավելի հակված, Վահան Շիրխանյանն ասաց, որ ոճրագործությունը ունեցավ իր նպատակային հետևանքները, հետևաբար, ամենայն հավանականությամբ, այն, ինչ տեղի ունեցավ իրականում նախապես ծրագրավորված էր:
Armradio.am

«ՌԴ-ը կանխել է Թուրքիայի 2 ուղղակի հարձակումները Հայաստանի վրա». Շիրխանյանը՝ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտության մասին
Մարիամ Պետրոսյան
«Անկախություն հռչակելն այլ բան է, անկախություն ունենալը՝ այլ, որին հասնելու համար որոշակի ճանապարհ պետք է անցնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն՝ ակնարկելով, որ Անկախ հռչակված Հայաստանն այսօր հայ-թուրքական սահմանը պահելու մարդկային և ֆինանսական ռեսուրս դեռևս չունի, այլ հարց է, թե ինչու: Նախկին պաշտոնյան հարկ համարեց հիշեցնել, որ երբ 1992 թվականին դրվում էր ռուսական բազայի տեղակայման հիմքը, ոչ մեկ դրանից բխող օգուտի կամ վնասի մասին չէր խոսում. «Երբ որոշ մարդիկ խոսում են ռուսական ռազմաբազան հանելու մասին, կամ թե մեր ինչին է պետք այդ բազան, բա ինչու չեն ասում՝ մեր ինչին են պետք ռուս սահմանապահները: Նման կերպ խոսողները լավ գիտեն, որ իրենք չեն գնալու հայ-թուրքական սահմանը պահեն»:
Ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի՝ Ադրբեջանի հետ պատերազմին Թուրքիան ևս մասնակցում էր, ուստի պետք է ունենայինք մեր դաշնակցին, և մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, որովհետև Թուրքիան մի քանի անգամ որոշել էր մտնել Հայաստան. «1992-ի ապրիլին Թուրքիայի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Մուղիթթին Ֆիսունօղլին հայտնեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և բանակը սպասում է Անկարայի հրամանին դեպի Հայաստան առաջացման համար: Արդեն սեպտեմբերին թուրքական 9-րդ բանակի կորպուսի հրամանատարությունը քննարկեց Նախիջևանի ԱՀ խնդրանքը ռազմական օգնություն ցույց տալու և բավարարեց այն: Իսկ1993-ին Քելբաջարից Հայաստանի և Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ օրական Թուրքիայից Նախիջևան էր մտնում 35-40 բեռնատար՝ կամավորականներով, որոնք անմիջապես տեղափոխվում էին Գյանջա: Իսկ 94-ին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը հայտարարեց, թե պատրաստ են հակամարտության գոտի ուղարկել այնքան զորք, որքան պետք լինի: Միայն ՌԴ-ի կտրուկ նախազգուշացումը կանխեց Թուրքիայի 2 ուղղակի հարձակումները Հայաստանի վրա»:
Շարունակելով ՀՀ-ում ռուսական բազայի կարևորության պնդումները, Վահան Շիրխանյանը հիշեցրեց, որ մեր հարևան Թուրքիայում տեղակայված են ամերիկյան բազաները, որոնք փրկեցին Թուրքիան կործանումից.«Եթե Թուրքիան չանդամակցեր ՆԱՏՕ-ին, ապա ԽՍՀՄ-ը որոշել էր մուտք գործել Թուրքիա»:
Հանդիպմանը ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ռազմաբազայի առկայության անհրաժեշտությունը, իհարկե, քննարկման խնդիր չէ, բայց մտահոգությունների համար կան նախապայմաններ՝ կապված գյումրեցիների անվտանգության հետ: Ըստ այդմ՝ պետք է ռեժիմի և վերահսկողության խստացում լինի, որպեսզի որոշ վտանգավոր պրոցեսներից բնակիչներն ապահովագրված լինեն. «Եթե կանոնակարգվի ռուսական ռազմաբազայի զինվորների ելքի ու մուտքի գործընթացը, լինի ԿՊՊ, ինչպես հայկական զորամասերում, ապա ռազմաբազայի անհրաժեշտության մասին խոսք չի լինի»:
Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահություն հայտնեց, թե ռուսական ռազմաբազայում պաշտոնատար անձանց փոփոխություն կլինի, շատ մարդիկ կպատժվեն և պատասխանատվությունն ավելի կմեծանա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ իսկ ինչու է ՀԱՊԿ-ն լռում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է և հակառակորդը դիվերսիոն հարձակումների է դիմում, Տիգրան Քոչարյանը հիշեցրեց ՀԱՊԿ կանոնադրությունը՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին` օգնության խնդրանքով:
Վահան Շիրխանյանը լրացրեց, թե այստեղ գործ ունի անելու նախևառաջ ԵԱՀԿ-ն, որին Հայաստանը դիմել է սահմանին միջադեպերի հետաքննություն անցկացնելու խնդրով:
Times.am
«ՌԴ-ը կանխել է Թուրքիայի 2 ուղղակի հարձակումները Հայաստանի վրա». Շիրխանյանը՝ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտության մասին
«Անկախություն հռչակելն այլ բան է, անկախություն ունենալը՝ այլ, որին հասնելու համար որոշակի ճանապարհ պետք է անցնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն՝ ակնարկելով, որ Անկախ հռչակված Հայաստանն այսօր հայ-թուրքական սահմանը պահելու մարդկային և ֆինանսական ռեսուրս դեռևս չունի, այլ հարց է, թե ինչու: Նախկին պաշտոնյան հարկ համարեց հիշեցնել, որ երբ 1992 թվականին դրվում էր ռուսական բազայի տեղակայման հիմքը, ոչ մեկ դրանից բխող օգուտի կամ վնասի մասին չէր խոսում. «Երբ որոշ մարդիկ խոսում են ռուսական ռազմաբազան հանելու մասին, կամ թե մեր ինչին է պետք այդ բազան, բա ինչու չեն ասում՝ մեր ինչին են պետք ռուս սահմանապահները: Նման կերպ խոսողները լավ գիտեն, որ իրենք չեն գնալու հայ-թուրքական սահմանը պահեն»:
Ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի՝ Ադրբեջանի հետ պատերազմին Թուրքիան ևս մասնակցում էր, ուստի պետք է ունենայինք մեր դաշնակցին, և մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, որովհետև Թուրքիան մի քանի անգամ որոշել էր մտնել Հայաստան. «1992-ի ապրիլին Թուրքիայի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Մուղիթթին Ֆիսունօղլին հայտնեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և բանակը սպասում է Անկարայի հրամանին դեպի Հայաստան առաջացման համար: Արդեն սեպտեմբերին թուրքական 9-րդ բանակի կորպուսի հրամանատարությունը քննարկեց Նախիջևանի ԱՀ խնդրանքը ռազմական օգնություն ցույց տալու և բավարարեց այն: Իսկ1993-ին Քելբաջարից Հայաստանի և Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ օրական Թուրքիայից Նախիջևան էր մտնում 35-40 բեռնատար՝ կամավորականներով, որոնք անմիջապես տեղափոխվում էին Գյանջա: Իսկ 94-ին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը հայտարարեց, թե պատրաստ են հակամարտության գոտի ուղարկել այնքան զորք, որքան պետք լինի: Միայն ՌԴ-ի կտրուկ նախազգուշացումը կանխեց Թուրքիայի 2 ուղղակի հարձակումները Հայաստանի վրա»:
Շարունակելով ՀՀ-ում ռուսական բազայի կարևորության պնդումները, Վահան Շիրխանյանը հիշեցրեց, որ մեր հարևան Թուրքիայում տեղակայված են ամերիկյան բազաները, որոնք փրկեցին Թուրքիան կործանումից.«Եթե Թուրքիան չանդամակցեր ՆԱՏՕ-ին, ապա ԽՍՀՄ-ը որոշել էր մուտք գործել Թուրքիա»:
Հանդիպմանը ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ռազմաբազայի առկայության անհրաժեշտությունը, իհարկե, քննարկման խնդիր չէ, բայց մտահոգությունների համար կան նախապայմաններ՝ կապված գյումրեցիների անվտանգության հետ: Ըստ այդմ՝ պետք է ռեժիմի և վերահսկողության խստացում լինի, որպեսզի որոշ վտանգավոր պրոցեսներից բնակիչներն ապահովագրված լինեն. «Եթե կանոնակարգվի ռուսական ռազմաբազայի զինվորների ելքի ու մուտքի գործընթացը, լինի ԿՊՊ, ինչպես հայկական զորամասերում, ապա ռազմաբազայի անհրաժեշտության մասին խոսք չի լինի»:
Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահություն հայտնեց, թե ռուսական ռազմաբազայում պաշտոնատար անձանց փոփոխություն կլինի, շատ մարդիկ կպատժվեն և պատասխանատվությունն ավելի կմեծանա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ իսկ ինչու է ՀԱՊԿ-ն լռում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է և հակառակորդը դիվերսիոն հարձակումների է դիմում, Տիգրան Քոչարյանը հիշեցրեց ՀԱՊԿ կանոնադրությունը՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին` օգնության խնդրանքով:
Վահան Շիրխանյանը լրացրեց, թե այստեղ գործ ունի անելու նախևառաջ ԵԱՀԿ-ն, որին Հայաստանը դիմել է սահմանին միջադեպերի հետաքննություն անցկացնելու խնդրով:
Times.am

Վահան Շիրխանյան. «Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատասխան տալ»
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Վահան Շիրխանյանի կարծիքով՝ դեպքերը շարունակություն են ունենալու «90-ական թվականներին ոչ մեկի մոտ ռազմաբազայի հանելու անհրաժեշտության մասին հարց չէր առաջանա»,- այսօր՝ հունվարի 24-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նա համարում է, որ ռազմաբազան կոչված է ապահովել անվտանգությունը եւ լրացնել անվտանգության խնդիրները. «Ցանկացած երկրի կարեւորագույն խնդիրը ազգային անվտանգությունն է: Մենք պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, որին ոչ թե օգնում էր, այլ մասնակցում էր Թուրքիան: Մենք պետք է ունենայինք մշտական, հավատարիմ դաշնակից, եւ մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով: Ապագայում երեւաց, որ մենք միակ ճիշտ ուղղին ենք ընտրել, որովհետեւ 1992-1994 թվականների ընթացքում Թուրքիան 3 անգամ որոշել էր մտնել Հայաստան, մենք մեր ջոկատներով էինք դիմակայելու Թուրքիային, միայն Մոսկվայից խիստ եւ կոպիտ նախազգուշացումները Թուրքիային հետ պահեցին: Հիմա բազան մեզ օգո՞ւտ, թե՞ վնաս է տվել»: Հարցին, թե պարոն Շիրխանյանը կապ տեսնում է Գյումրիի դեպքերի եւ շփման գծում լարվածության միջեւ, նա պատասխանեց, որ այդտեղ կապ կա. «Եթե մենք հաշվի առնենք, որ Հայաստանը գտնվում է տեղեկատվական պատերազմի դաշտում, եւ Հայաստանն այդտեղ ունի լուրջ թշնամիներ, որոնք աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի թուլացնեն Հայաստանի ռազմական ուժը, պետական հնարավորությունները, դաշնակցային հարաբերությունները: Եվ նրանք օգտագործում են այդ ռազմաբազայի առկայությունը` որոշ զանգվածի տրամադրելով դրա դեմ»: Նա հավանական է համարում, որ շփման գծում լարվածությունը, Գյումրիի դեպքերը եւ Ալիեւ-Մերկել հանդիպումը իրար հետ կապված են: Ըստ նրա՝ դեպքերը շարունակություն են ունենալու, եւ հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատասխան տալ. «Եթե դու պատերազմում ես, քո դեմ պատերազմում են բոլոր միջոցներով, մենք դրան պետք է պատրաստ լինենք»:

aravot.am

Ռազամաբազան պետք է լրացնի անվտանգության համակարգը. Վահան Շիրխանյան
Ռազմաբազան կոչված է անվտանգություն ապահովելու համար, լրացնել անվտանգության համակարգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ նշանակություն ունի ռազմաբազան երկրի համար:
Խոսելով Գյումրիում 102-րդ ռազամաբազայի ստեղծումից՝ նա նշեց, որ ռուսական ռազմական բազան ստեղծվել է ավելի շուտ, քան գրանցվել է:
«Ադրբեջանի հետ պատերազմին Թուրքիան ևս մասնակցում էր, և մենք պետք է ունենայինք մեր դաշնակցին, և մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, քանի որ Թուրքիան ուղղակի երեք անգամ որոշել էր Հայաստան մտնել»,-ավելացրեց նախկին փոխնախարարը:
Նրա խոսքերով՝ ռուսական ռազմաբազան իր վրա դրած պարտավորությունները կատարում է:
Վ. Շիրխանյանի դիտարկումները սահմանային իրավիճակների և ՀԱՊԿ-ի գործունեության մասին մանրամասն` տեսանյութում:
Panorama.am

Եթե կանոնակարգվի ռուսական ռազմաբազայի զինվորների ելքի ու մուտքի գործընթացը, լինի ԿՊՊ, բնակիչները չեն բողոքի ռազմաբազայի առկայությունից. Տիգրան Քոչարյան
«Անկախություն հռչակելը մի բան է, անկախություն ունենալը՝ մեկ այլ բան: Անկախություն ունենալու համար որոշակի ճանապարհ է պետք անցնել»,- նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Ըստ նրա` անկախ հռչակված Հայաստանն այսօր հայ-թուրքական սահմանը պահելու մարդկային և ֆինանսական ռեսուրսներ դեռևս չունի, ու հենց դա է պատճառը, որ ներկա պահին մեզ համար կարևոր նշանակություն ունի ռուսական ռազմաբազան. «Երբ 1992 թվականին դրվում էր ռուսական բազայի տեղակայման հիմքը, ոչ մեկ դրանից բխող օգուտի կամ վնասի մասին չէր խոսում: Երբ որոշ մարդիկ խոսում են ռուսական ռազմաբազան հանելու մասին, կամ թե մեր ինչին է պետք այդ բազան, բա ինչո՞ւ չեն ասում՝ մեր ինչի՞ն են պետք ռուս սահմանապահները: Նման կերպ խոսողները լավ գիտեն, որ իրենք չեն գնալու հայ-թուրքական սահմանը պահեն: Ադրբեջանի հետ պատերազմին Թուրքիան ևս մասնակցում էր, ուստի պետք է ունենայինք մեր դաշնակցին, և մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, որովհետև Թուրքիան մի քանի անգամ որոշել էր մտնել Հայաստան: 1992-ի ապրիլին Թուրքիայի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Մուղիթթին Ֆիսունօղլին հայտնեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և բանակը սպասում է Անկարայի հրամանին դեպի Հայաստան առաջացման համար: Արդեն սեպտեմբերին թուրքական 9-րդ բանակի կորպուսի հրամանատարությունը քննարկեց Նախիջևանի ԱՀ խնդրանքը ռազմական օգնություն ցույց տալու և բավարարեց այն: Իսկ1993-ին Քելբաջարից Հայաստանի և Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ օրական Թուրքիայից Նախիջևան էր մտնում 35-40 բեռնատար՝ կամավորականներով, որոնք անմիջապես տեղափոխվում էին Գյանջա: Իսկ 94-ին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը հայտարարեց, թե պատրաստ են հակամարտության գոտի ուղարկել այնքան զորք, որքան պետք լինի: Միայն ՌԴ-ի կտրուկ նախազգուշացումը կանխեց Թուրքիայի 2 ուղղակի հարձակումները Հայաստանի վրա», -ասաց Վահան Շիրխանյանը:
Հանդիպման մյուս բանախոսը` տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, իր հերթին, չհերքելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարևորությունը, հարկ համարեց հիշեցնել, որ մտահոգությունների համար կան նախապայմաններ՝ կապված գյումրեցիների անվտանգության հետ: Ըստ այդմ՝ նա խորհուրդ տվեց խստացնել ռեժիմն ու վերահսկողությունը, որպեսզի որոշ վտանգավոր պրոցեսներից բնակիչներն ապահովագրված լինեն. «Եթե կանոնակարգվի ռուսական ռազմաբազայի զինվորների ելքի ու մուտքի գործընթացը, լինի ԿՊՊ, ինչպես հայկական զորամասերում, ապա բնակիչները չեն բողոքի ռազմաբազայի առկայությունից, այլ հակառակը», – ասաց Տիգրան Քոչարյանը:
Nyut.am

Տիգրան Քոչարյան. «Տեղեկատվական դաշտում սադրանքների միջոցով փորձ է արվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բախում առաջացնել»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Ռազմաբազայի շրջակայքում ապրող ժողովուրդը ցանկություն ունի ապահովագրված լինել նրանից, որ ռազմաբազայի տարածքից մեկը տանկով դուրս չգա»,- այսօր՝ հունվարի 27-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նա պարզ է համարում այն հանգամանքը, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա, քանի որ Հայաստանը սահմանը պահելու համար քանակական խնդիր ունի. «Մենք, փաստորեն, Արցախի ճակատից մարդկանց պետք է տեղափոխենք, որպեսզի իրենք սահմանը պահեն, եւ դրա համար ֆինանսական մեծ ներդրումներ են պետք: Կարծում եմ՝ պետք է կանոնակարգվի եւ վերահսկողություն սահմանվի ռուսական ռազմաբազայի վրա»: Բլոգերի խոսքերով՝ տեղեկատվական դաշտում սադրանքների միջոցով փորձ է արվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բախում առաջացնել. «Ամեն ձեւ այդ հրահրումները փակվում են, բայց շատ ակնհայտ է, որ հակառուսական կողմը՝ Ուկրաինան եւ Վրաստանը, շատ լավ աշխատում է: Տեղեկատվական դաշտը ողողված է ուկրաինացիների սադրանքներով, ապատեղեկատվություններով, բայց իրենց հիմնական ուղղությունը՝ հակառուսական տրամադրություններ հրահրելն է: Ադրբեջանն իր կողմից մտել է, որպեսզի Հայաստանի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնի, եւ ներկա պահին ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով այդ սրման գործընթացը գնում է, այսինքն՝ պետք է շատ ուշադիր լինել, որովհետեւ կա շատ ահավոր ոճիր, ներքին վրեժ լուծելու պահանջ եւ կան մարդիկ, որոնք դրա վրա աշխատում են »:

Aravot.am

«Տարբեր տիպի տեխնոլոգիաներով հակառուսական տրամադրությունների սրման պրոցես է գնում». Տիգրան Քոչարյան
ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

«Ժողովուրդը, որն ապրում է ռուսական ռազմաբազայի շրջակայքում, ցանկություն ունի ապահովագրված լինել նրանից, որ վաղը բազայի տարածքից մեկը տանկով կամ ինքնաթիռով դուրս չի գա ու փորձի ռմբակոծել ինչ-որ տարածք կամ որևէ բան անել, բայց այն, որ բազան պետք է մնա ներկա պահին և ինչ-որ ժամանակ, դա պարզ է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով ռուսական ռազմաբազան Հայատանում պահելու կարևորության մասին՝ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: Ըստ Տ. Քոչարյանի՝ մարդիկ կան, որոնք օգտվում են այդ բազայի դուրս գալուց, փորձում են պահանջել, որ ռազմաբազան հանեն և այլն. «Հիմա մարդիկ կան, որոնք այդ ցասման ալիքի վրա, իրոք, անկեղծ մտածում են, որ եթե բազան հանեն, այլևս նման դեպք չի կրկնվի, մարդիկ էլ կան, որ նպատակադրված, տարիների ընթացքում անընդհատ պայքարում են բազան դուրս հանելու համար: Փառք Աստծո, վերջին 10-15 տարվա ընթացքում մենք շատ լավ օրինակներ ունենք մեր աչքի առաջ մեր հարևանների և խորհրդային միության երկրների մասով: Մենք տեսնում ենք, որ այնտեղից, որտեղից ռուսական բազան դուրս է գալիս, և տվյալ երկիրը «թարսվում» է Ռուսաստանի հետ, ինչ է կատարաում այդ երկրում՝ մենք ունենք Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի օրինակը: Արդյոք մեզ անհրաժե՞շտ է նույն քայլերը կատարել»: Ըստ փորձագետի՝ տեղեկատվական դաշտում փորձ է արվում Հայաստանի և Ռուսաստանի՝ և՛ պետությունների, և՛ ժողովուրդների մակարդակով բախում առաջացնել՝ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում: Փորձագետի համար ակնհայտ է՝ հակառուսական կողմում շատ լավ աշխատում են Ուկրաինան և Վրաստանը, որովհետև ամեն մեկն իր խնդիրներն ունի Ռուսաստանի հետ. «Տեղեկատվական դաշտն ուղղակի ողողված է ուկրաինացիների սադրանքներով, ապատեղեկատվություններով, բայց հիմնական ուղղություն է՝ հրահրել այդ հակառուսական տրամադրությունները: Ադրբեջանն իր կողմից է մտել, որ արդեն Հայաստանի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնի: Տարբեր տիպի տեխնոլոգիաներով այդ սրման պրոցեսը գնում է: Այսինքն՝ պետք է շատ ուշադիր լինել և հետևել: Աստված չտա, որ Ռուսաստանում սկսեն ոչ միայն հայերին ճնշել, այլև վրեժ լուծեն»: Տ. Քոչարյանը կարծում է՝ իրավապահ մարմիններն ինչքան արագ փորձեն ինֆորմացիա տալ Գյումրիի ոճրագործության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործից, այնքան ավելի լավ, որովհետև ինֆորմացիայի պակասը բերում է բազմաթիվ լուրերի և ասեկոսեների առաջացմանը, որոնք մասնագետների դեպքում՝ շատ ճիշտ կարող են ուղղորդվել այն ուղղությամբ, որով ցանկություն կա:

168.am

Միասնական հայությունն անպարտելի է. Վահան Շիրխանյան

ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմաններն ապահովագրելու պատասխանատուն է, ոչ թե Ղարաբաղի: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Վահան Շիրխանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքին:

Վահան Շիրխանյանն ասաց, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական, ռազմաուսումնական հսկայական օգնություն է ցույց տալիս հայկական բանակին: Նա նշեց, որ Ռուսաստանը քննադատում է Ադրբեջանի գործողությունները և ասում, որ միայն քաղաքական ճանապարհով պետք է կոնֆլիկտը լուծվի, սակայն արտաքին քաղաքականությունն ունի իր կանոնները, և մենք չենք կարող մեր կանոնները թելադրել գերտերություններին:

«Ռուս սահմանապահներն իրենց վրա դրված պարտականությունը կատարում են և հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են` համաձայն նախօրոք հաստատված պայմանագրերին»,- ասաց նա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը հայտնեց, որ որպեսզի ՀԱՊԿ-ը միջամտի, Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին, իսկ թե ինչու Հայաստանը չի դիմում, պետք է այդ հարցն ուղղել մեր իշխանություններին: «Մենք տեղյակ չենք, թե այդ զոհերը ինչ պայմաններում են եղել»,- ասաց նա:

Վահան Շիրխանյանն ասաց, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, և Հայաստանը ոչ թե պետք է դիմի ՀԱՊԿ-ին` Ադրբեջանին սանձելու համար, այլ Հայաստանն արդեն դիմել է ԵԱՀԿ-ին` բոլոր դեպքերի ուսումնասիրության համար: Ըստ նրա՝ Հայաստանն ունի բավարար ուժ և կարողություն պահելու իր անվտանգությունը:

«Պատերազմն ավարտված չէ, քանի որ քաղաքական համաձայնագիր կնքված չէ: Ադրբեջանին հրահրում է Թուրքիան, որովհետև հարյուրերորդ տարելիցը մեծ գլխացավանք է Թուրքիայի համար, և նրանք ամեն կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը քաղաքական նպատակ ունի:

Վահան Շիրխանյանն ասաց, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանը գտնվում է ինֆորմացիոն պատերազմի դաշտում, ունի լուրջ թշնամիներ, որոնք աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի թուլացնեն Հայաստանի ռազմական ուժը, դաշնակցային հարաբերություները:

«Հրադադարի պայմանների խախտումը պատերազմական գործողություններ չի կարելի համարել, որովհետև պատերազմը մասշտաբային առումով ուրիշ է»,- ասաց նա և նշեց, որ դիվերսիոն գործողություններն են ավելացել և կշարունակվեն:

«Մեր ամենամեծ խնդիրը եղել է միասնական լինելը, միասնական հայությունն անպարտելի է»,- ասաց նա և հավելեց, որ ինքը վստահում է Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին և կարծում է, նա որ ճիշտ որոշումներ է կայացրել:
Tert.am

Բազան կոչված է լրացնել անվտանգության համակարգը. Վահան Շիրխանյան

Բազան կոչված է անվտանգություն ապահովել, լրացնել անվտանգության համակարգը, իսկ ցանկացած երկրի համար ամենակարևորն ազգային անվտանգությունն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով Գյումրիում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությանը:

Վահան Շիրխանյանը ներկայացրեց ռուսական ռազմաբազայի ստեղծումը և նշեց, որ ռուսական ռազմական բազան ստեղծվել է ավելի շուտ, քան գրանցվել է:

Վահան Շիրխանյանը հատկանշական համարեց, որ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ պահում են ռուս սահմանապահները, և այն մարդիկ, ովքեր ասում են, թե ռուսական ռազմաբազան ում է պետք, երբևէ չեն ասել, թե ռուս սահմանապահներն ում են պետք, որովհետև այդ ասողներից ոչ մեկ չի գնա այդ սահմանը պահի:

«Ադրբեջանի հետ պատերազմին Թուրքիան ևս մասնակցում էր, և մենք պետք է ունենայինք մեր դաշնակցին, և մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, որովհետև Թուրքիան երեք անգամ որոշել էր Հայաստան մտնել»,- ասաց նա և նշեց, որ ռազմական բազայի վրա վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ պայմանագրերում ամեն ինչ կանոնակարգված է։ Ըստ նրա՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը հնարավոր է, որ կազմակերպված և ծրագրված է եղել, իսկ հետևանքն այն էր, որ կտրուկ սրվել են տրամադրվածությունները: Վահան Շիրխանյանը կարծում է, որ ռուսական ռազմաբազայում պաշտոնատար անձանց փոփոխություն կլինի, շատ մարդիկ կպատժվեն և պատասխանատվությունն ավելի կմեծանա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ռազմաբազայի առկայության անհրաժեշտությունը իհարկե քննարկման խնդիր չէ, սակայն մարդկանց, հատկապես՝ ռազմաբազայի շրջակայքում ապրող քաղաքացիների մտահոգությունն այն է, որ գործընթացը կանոնակարգվի և որոշ վտանգավոր պրոցեսներից նրանք ապահովագրվեն:

«Եթե կանոնակարգվի ռուսական ռազմաբազայի զինվորների ելքի ու մուտքի գործընթացը, արդեն ռազմաբազայի անհրաժեշտության մասին խոսք չի լինի»,- ասաց նա:

Tert.am

Շիրխանյան. Ռուսական ռազմաբազան այստեղ տեղակայված է անվտանգության համար

Վերջին դեպքերից հետո ռուսական ռազմաբազայում պաշտոնատար անձանց փոփոխություն կլինի, շատ մարդիկ կպատժվեն և պատասխանատվությունն ավելի կմեծանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպիման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ չբացառելով, որ Գյումրու դեպքերը, հնարավոր է, կազմակերպված էին:

«Եվ հենց այդ պատճառով էլ հիմա սրվել են հարաբերություններըե,- ասաց Վահան Շիրխանյանը:

Նրա խոսքով՝ ռուսական բազան Հայաստանից հեռացնելու վերաբերյալ կոչերը սադրանքներ են, քանի որ այն այստեղ տեղակայված է անվտանգության համար:

«Իսկ ցանկացած երկրի համար կարևորն ազգային անվտանգությունն էե,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը՝ ավելացնելով.

«Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ այսօր պահում են ռուս սահմանապահները, և այն մարդկանցից, ովքեր ասում են, թե ու՞մ է պետք այդ բազան, ոչ մեկը չի գնա և չի կանգնի այդ սահմանինե:

Aysor.am

Շուտով ռուսական ռազմաբազայում կլինեն պաշտոնանկություններ. Վահան Շիրխանյան
Լևոն Փանոսյան

Այսօր մամուլի ասուլիսին ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը խոսել է Գյումրիի ռուսական բազայի ստեղծման և դրա անհրաժեշտության մասին,- տեղեկացնում էOrer.am-ը:
«Ադրբեջանի հետ պատերազմին Թուրքիան ևս մասնակցում էր, և մենք պետք է ունենայինք մեր դաշնակցին, և մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, քանի որ Թուրքիան ուղղակի երեք անգամ որոշել էր Հայաստան մտնել»,-հիշում է պարոն Շիրխանյանը և հավելում, որ այսօր բազան կատարում է իր առջև դրված խնդիրները:
Շիրխանյանը նշում, որ հայ-թուրքական սահմանը պահում են ռուս սահմանապահները, և նրանք, ովքեր ասում են, թե ռուսական ռազմաբազան մեզ պետք չէ, թող մտածեն նաև, թե այդ դեպքում ռուս սահմանապահներն ո՞ւմ են պետք: Վ.Շիրխանյանն այդ ասողներին կոչ է անում գնալ և սահմանը պահել:
ՊՆ նախկին պաշտոնյան գտնում է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդը կարող էր լինել հատուկ ծրագրված, որպեսզի որոշակի տրամադրվածություններ սրվեին: Նա կանխատեսում է, որ շուտով ռազմաբազայում կլինեն պաշտոնանկություններ և ոմանք կպատժվեն:
Վահան Շիրխանյանը նաև խոսել է վերջին շաբաթների ընթացքում իրականացված հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիաների մասին: Նախկին փոխնախարարը չի շտապում այդ դեպքերը որակել որպես պատերազմական գործողություն: Շիրխանյանը նշում է, որ պատերազմական գործողությունը մի փոքր այլ է, բայց դիվերսիաները դեռ ավելանալու միտում ունեն:
Վերջում Շիրխանյանը ավելացրերց նաև, որ վստահում է նախարար Սեյրան Օհանյանի կայացրած որոշումներին:
orer.am

ՊՆ նախկին փոխնախարարը հիշեցնում է՝ ինչպես է ստեղծվել Գյումրիի ռուսական ռազմաբազան

Անի Քեշիշյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր պատմեց, որ ռուսական ռազմական բազան ստեղծվել է ավելի շուտ, քան այն գրանցվել է: Լրագրողների հանդիպման ժամանակ խոսելով ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու անհրաժեշտության մասին՝ նա պատմեց, որ 1992 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարությունը սկսեց ստանալ զենք-զինամթերք, ռազմական հանդերձանք խորհրդային 7-րդ բանակից: Տարբեր բանակցությունների արդյունքում Հայաստանը ստացավ ռուսական 2 դիվիզիաների ամբողջ ռազմական ունեցվածքը, որոնցից մեկը մնաց Գյումրիում և դարձավ ռուսական ռազմաբազայի հիմք: Արդեն 1994-95 թվականներին ձևակերպումներ արվեց և ԱԺ-ն հաստատեց ռազմական բազայի կարգավիճակը ու դարձավ 102-րդ ռազմական բազա: Վ. Շիրխանայնը պատմում է, որ 1991 թվականի դեկտեմբերին Հայաստանը հաստատել է ռուսական սահմանպահ զորքերի կարգավիճակը Հայաստանում, և հայ-թուրքական սահմանը մինչև հիմա պահում են ռուս սահամանպահները. «Այն մարդիկ, որ ասում են, թե ռուսական բազան մեր ինչի՞ն է պետք, երբևէ ասե՞լ են, թե ռուս սահամանպահները մեր ինչի՞ն են պետք, եկեք մենք գնանք այդ սահմանը պահենք: Ես դեռ նման բան չեմ լսել և, փառք Աստծո, որովհետև այդ ասողներից ոչ մեկ չի գնա սահմանը պահելու, ոչ էլ ռազմական բազայի խնդիրները կվերցնեն իրենց վրա»: Խոսելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի օգտակարության մասին՝ Վ. Շիրխանյանը նկատեց, որ բազան կոչված է անվտանգություն ապահովելու, լրացնելու անվտանգության համակարգը, իսկ ցանկացած պետության համար կարևորագույն խնդիրն ազգային անվտանգությունն է. «Մենք պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, որին մասնակցում էր Թուրքիան: Մենք պետք է ունենայինք մեր մշտական, հավատարիմ դաշնակցին: Մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, որովհետև 1993-ին, 1994-ին Թուրքիան 3 անգամ որոշել էր մտնել Հայաստան: Մենք այդ ժամանակ ունեինք 1-2 գունդ և կամավորական ջոկատներ, մենք նրանցո՞վ էինք դիմադրելու թուրքերին: Միայն Մոսկվայից խիստ և կոպիտ զգուշացումները Թուրքիային հետ պահեցին այդ քայլից: Հիմա բազան մեզ օգուտ է տվե՞լ, թե՞ վնասել է»: Ըստ Վ. Շիրխանայնի՝ Գյումրու ոճրագործությունը, սահմանային լարված իրավիճակը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմը և ռուսական ռզամբազան Հայաստանի հանելու տարբեր հայտարարությունները կապված են իրար հետ. «Եթե հաշվի առանենք, որ Հայաստանը գտնվում է ինֆորմացիոն պատերազմի դշտում և Հայաստանն ունի լուրջ թշնամիներ, որոնք աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի թուլացնեն Հայաստանի ռազմական ուժը, Հայաստանի պետական հնարավորությունները, դաշնակցային հարաբերությունները, ինֆորմացիոն պայքարը դրա համար է գնում: Եվ նրանք օգտագործում են ռազմական բազային առկայությունը՝ որոշ մասսային տրամադրելով դրա դեմ: Եղել է դեպք, որի մասին ոչ մեկ այսօր չի կարող ասել, թե ինչպես է եղել: Հաշվի առնելով, որ Հայաստանի դեմ տարվում է շատ դաժան ինֆորմացիոն պատերազմ՝ ես ոչ մի բան չեմ բացառում»: ՊՆ նախկին փոխնախարարը կարծում է՝ Ռուսաստանը հիմա արդեն շատ ավելի ուշադիր կլինի այստեղ գործուղված զինծառայողներին ընտրելու ժամանակ. «Սա դեպք է, որը կամ ծրագրվել և իրականացվել է, կամ պարզապես այսպիսի մի անցանկալի երևույթ է, որը 1 անգամ է լինում»,- ասաց Վ.Շիրխանայնը՝ խոսելով Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին: Ըստ նրա՝ հետևանքը ցույց է տալիս նաև գործողության նպատակը, իսկ հետևանքն այն է, որ կտրուկ սրվել են տրամադրությունները. «Իսկ այն մարդիկ, որոնք հիմա խոսում են ռուսական բազան հանելու մասին, այդ մարդիկ դեմ են, որ Հայաստանում անձը, հասարակությունը և պետությունը անվտանգ լինեն: Այդ մարդիկ Հայաստանի և հայության թշնամիներն են: Այդ մարդիկ ոչինչ չեն հասկանում անվտանգության համակարգից և մտնում են մեծ քննարկումների մեջ, որը մեծ վնաս է հասցնում երկրին»,- նշեց Պն նախկին փոխնախարարը:

168.am

Ռազմաբազայի շրջակայքում ապրող մարդիկ ցանկություն ունեն ապահովագրված լինել
Ռազմաբազայի առկայության անհրաժեշտությունն իմ կարծիքով քննարկման առարկա չէ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքերով ժողովուրդը, հատկապես ռազմաբազայի շրջակայքում ապրող մարդիկ ցանկություն ունեն ապահովագրված լինել նրանից, որ վաղը բազայից մեկը տանկով դուրս չգա ու ռմբակոծի ինչ-որ մի տարածք. «Հիմնական մտահոգությունը մարդկանց այն է, որ այդ պրոցեսը կանոնակարգվի և ազգաբնակչությունը ապահովագրվի»:
Նրա կարծիքով պետք է կանոնակարգվի ռուսական ռազմաբազայի զինվորների ելքն ու մուտքը:

Panorama.am

Դիվերսիոն հարձակում Տավուշի հատվածում. հայկական կողմը կորուստներ չունի

Հակառակորդն այսօր ժամը 12:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել, Ադրբեջանական կողմը մարդկային կորուստներ ունի, հայկական կողմը, սակայն, ադրբեջանական զոհերի թիվը դեռ թիվ չի հրապարակել։

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվել է և կրակ է բացվել, մարտ է բռնվել, որի արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ է կրել և հետ է շպրտվել, բայց հայկական կողմից կորուստներ և վիրավորներ չկան»

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ անցած գիշերը հայ – ադրբեջանական սահմանագծում նախորդ օրերի համեմատությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտման պարբերականությունը նվազել է։

«Արձակվել են հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ։ Հակառակորդը հրադադարի ռեժիմն այս գիշեր խախտել է 86 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավել քան 600 կրակոց», – ասված էր Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը նաև նշել էր, որ հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմել միայն անհրաժեշտության դեպքում՝ պատասխան կրակ բացելով 11 անգամ. հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ հայկական Զինված ուժերը շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով, վստահորեն վերահսկում են իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», – ասված է հաղորդագրությունում։

Այս տարեսկզբից սահմանագծում լարված իրավիճակի հետևանքով հայկական կողմն արդեն 10 զոհ ունի։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, որքան էլ Ադրբեջանը թաքցնի իր կորուստների մասին տեղեկությունները, Պաշտպանության բանակի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ, պարզվել է, որ անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը տվել է 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր։

«Շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա», – ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Փորձագիտական շրջանակներում տեսակետներ են հնչում, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանի դաշնակիցները միջոցներ ձեռնարկեն իրենց գործընկերոջ դեմ Ադրբեջանի հարձակումները կանխելու համար։ Ըստ փորձագետների, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և ՀԱՊԿ-ը, հետևաբար, պարտավորություն ունի ցանկացած արտաքին ագրեսիայի դեպքում պաշտպանելու գործընկերոջ շահերը, սակայն այս դեպքերի առիթով ՀԱՊԿ-ը որևէ հայտարարություն չի արել։

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մինչդեռ, կարծում է, որ դեռևս անհրաժեշտություն չկա դիմելու ՀԱՊԿ-ին։

«Հայաստանը ոչ թե դիմում է ՀԱՊԿ-ին ռազմական օգնություն ցույց տալու կամ Ադրբեջանին սանձելու համար, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, այլ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին՝ պահանջելով բոլոր դեպքերի ուսումնասիրություն, եզրակացություն և համապատասխան որոշում Ադրբեջանի դեմ` այն, ինչ պետք է աներ։ Իսկ տվյալ դեպքում դիմել ՀԱՊԿ-ին, ես էլ եմ կարծում, որ պետք չէ, որովհետև Հայաստանն ունի բավարար ուժ և կարողություն։ Իսկ ի՞նչ է, դիվերսիաները, ձեր կարծիքով, եթե դիմեն ՀԱՊԿ-ին, դադարելո՞ւ են, Անվտանգության խորհուրդը քանի՞ որոշում է ընդունել Ուկրաինայի մասին, դադարո՞ւմ են՝ իհարկե չէ, եթե կա քաղաքական նպատակ, իսկ Ադրբեջանում դրված է քաղաքական նպատակ», – ասում է Շիրխանյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում մինչդեռ այլ տեսակետ է հնչեցնում՝ պնդելով, որ անկախ Հայաստանի դիմել-չդիմելուց, այդ կառույցը պարտավոր է արձագանքել կատարվածին։

«Ես կարծում եմ, որ մեր դաշնակիցներն այնքան լավ հարաբերություններ ունեն մեր հակառակորդի հետ, որ կարող են նույնիսկ քաղաքական եղանակով կանխել տեղի ունեցողը, և բանը նույնիսկ չի կարող հասնել և չի էլ հասնի ռազմական միջամտությանը, զորք կանգնեցնելուն Տավուշում», – ասում է Սաֆարյանը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի անգործության հիմնական մեղավորը Հայաստանի իշխանություններն են։

«Հայաստանի սահմանային անվտանգության պաշտպանության մեկ այլ մեխանիզմ էլ ռուսական ռազմաբազան է»,- պնդում է Սաֆարյանը՝ հավելելով՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան պարտավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը ոչ միայն հայ-թուրքական հատվածում, այլև ընդհանրապես Հայաստանի սահմանային անվտանգությունը։ Ռուսաստանը, սակայն, ըստ փորձագետի, ո՛չ ՀԱՊԿ-ի շրջանակում, ո՛չ էլ իր ռազմաբազայի մակարդակով դա չի անում։

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մինչդեռ, հակառակ կարծիքին է։ Չնայած Շիրխանյանը դեռևս Հայաստանի դաշնակիցների օգնության կարիք չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող լարվածությանը վերջ դնելու համար, այդուհանդերձ, կարծում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան հարկավոր է Հայաստանին։

«Չես կարող, այս երկիրը դեռևս չի կարող, որովհետև դու ունես մի հավերժական թշնամի, որը կողքիդ է, նա ոչ մի տեղ չի գնացել», – ասաց Շիրխանյանը։

Azatutyun.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն