Կայացել է նախագահի և երկու կաթողիկողների հանդիպումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակցի հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները եւ միջազգային ու միջեկեղեցական հարթակներում, սփյուռքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից այդ աշխատանքներին մասնակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ պետություն-եկեղեցի հարաբերություններին եւ սերտ համագործակցությանը, ազգային-եկեղեցական կյանքի կարեւորագույն խնդիրներին ու առկա մարտահրավերներին:












