Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել. ՊՆ խոսնակ

Հունվար 26, 2015թ. 22:17

Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է հետեւյալը. «Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք: Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամակազմից պարզաբանում պահանջեն, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր են ունեցել, Գյոալի-Գետաբեկի ուղղությամբ տեղակայված 812-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտանության տեղամասում, Զիվլյան-Դաշքեսան ուղղությամբ տեղակայված 191-րդ լեռնահրաձգային բրիգադի տեղամասում, Քեմերլիի ուղղությամբ տեղակայված 707-րդ մոտոհրաձգային բրիգադի և Կիյամադդինլիի ուղղությամբ տեղակայված 161-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում, ծառայող ավելի քան 15 զինծառայողները:

Ի դեպ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայինք տարբերել ականանետը նռնականետից, քանի որ ականանետի դեպքում զոհերն ու ավերածությունները լրիվ այլ կլինեին»:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն