Իսլամիստները Իրաքում հայկական եկեղեցի են հրկիզել
Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայկական եկեղեցի է հրկիզել: Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն՝ հղում կատարելով Bas News-ին:
Հայտնի է, որ խոսքը Իրաքի հյուսիսի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին է, որը գտնվում է Մոսուլի Վահդա թաղամասում:
Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սայեդ Մամուզինին հայտնել է BasNews-ին, թե «Իսլամական պետության» ապստամբները շարունակում են հասարակական վայրեր, մարդկանց տներ ու տաճարներ հրկիզել ու ավերել»:
Մամուզանին նշել է, որ հրկիզված եկեղեցին պատկանում էր հայ համայնքին, այնտեղ կանոնավոր պատարագներ էին անցկացվում:
Իսլամիստները Մոսուլում և Իրաքի հյուսիսում վերահսկում են սահմանել անցած տարվա ամռանից: Դրանից հետո հայերն ու այլ քրիստոնյաներ ստիպված են եղել փախչել Իրաքի Քրդստան:












