Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Իսրայելը, անկասկած, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ռիմա Վարժապետյան

Հունվար 27, 2015թ. 22:35

Հայաստանը պետք է կարողանա լեզու գտնել Իսրայելի հետ և անպայման Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի մեծ միջոցառումներին հրավիրել նաև Իսրայելի պաշտոնյաներին:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

 

Նա նշեց, որ իրենք այստեղ ամեն ինչ անում են, որ Իսրայելը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և, ընդհանրապես, աշխարհն իմանա այդ մասին: «Իսրայելը, անկասկած, պետք է ճանաչի Ցեղասպանությունը, իսկ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ դա լինի, իսկ թե ինչ պետք է անի, դա արդեն գիտեն դիվանագետները»,-ասաց նա և նշեց, որ չի կարող ասել, թե երբ կլինի Իսրայելի կողմից այդ ճանաչումը, քանի որ հենց Իսրայելը չի կարող  այդ հարցին պատասխանել:

 

Ռիմա Վարժապետյանը  չցանկացավ անդրադառնալ թուրք-իսրայելական հարաբերություններին և նշեց, որ դա մեծ քաղաքականություն է: «Այն, ինչ պետք է, մենք անում ենք ճանաչման համար»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ Իսրայելում շուտով կլինեն  նոր ընտրություններ, և իրենք կրկին դիմելու են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: Հիշեցնենք, որ այսօր Հոլոքոսթի զոհերի հիշտակման օրն է:

 

 


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն