Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Փերինչեքը 200 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ մեկնել է Ստրասբուրգ

Հունվար 27, 2015թ. 22:41

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը մոտ 200 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Ստրասբուրգ, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատանում ընթանալու է  Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով՝ Շվեյցարիայի բողոքարկման քննությունը:

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, մինչև մեկնելը Դողու Փերինչեքը ճեպազրույց է տվել ու նշել, որ  ՄԻԵԴ-ն արդեն մեկ անգամ իրենց օգտին «համարձակ վճիռ» կայացրել է և այժմ էլ ակնկալում են, որ նույնը տեղի կունենա նաև այս անգամ:

«Լավ լուրերով ենք վերադառնալու»,-թուրքերին խոստացել է Փերինչեքը:

«Բոլորս էլ գիտենք, որ սա Հայոց ցեղասպանությանն առնչվող դատավարությունը չէ: Սա խտրականության ենթարկվելու, հետևից հարված ստանալու հետ է կապված»,-ասել է Փերինչեքը:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Վուդիկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը:

Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:

Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ։


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն