Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Հայ համայնքը լրջորեն պատրաստվել է Փերինչեքի գործին

Հունվար 27, 2015թ. 22:46

ՄԻԵԴ-ում հունվարի 28-ին մեկնարկելու է “Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի” գործի քննությունը։ Հայաստանը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ:

Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դեռ 2014-ին օգոստոսին դիմել էր Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

 

Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը “Երկիրն այսօրի” հետ զրույցում նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը Շվեյցարիայի կողքին է, եւ Ֆրանսիան նույնպես, որպես կողմ, պետք է ներկայացնի իր տեսակետը։ “Ինչ էլ լինի արդյունքը, եթե որեւէ մեկը ժխտողական հայտարարություն անի դատավարության ժամանակ, Թուրքիայի կառավարությունը վստահաբար կօգտագործի այն` որպես ժխտողական քաղաքականության մի մաս եւ 100-այմյակի տարվա ընթացքում կօգտագործի մեր դեմ”,- ասաց Փափազյանը:

 

Ֆրանսիայի հայկական համայնքը թեմայի շուրջ զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ “Բացատրեցինք, որ մեր դիմաց կա Փերիչեքը, կա թուրքական կառավարությունը: Եվ բացատրեքին, որ Ֆրանսիայի զորակցության կարիքն ունենք, որպեսզի ուժ հաղորդի Շվեյցարիային:

 

Եվ Օլանդը շատ հանգիստ, արագորեն ընդունեց, որ Ֆրանսիան պետք է մեզ հետ լինի: Եթե վճիռը մնա ի նպաստ Փերինչէքի, կնշանակի, որ Եվրոպայի մեջ այլեւս չեն կարող հակաուրացման օրենքներ ընդունել, եթե շահենք, Եվրապայի մեջ պետք է օրենքներ ընդունել՝ Հայոց ցեղասպանությանը ժխտման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու համար”,- ասաց Փափազյանը։

 

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանն՝ անդրադառնալով “Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի” գործի վերաքննությանը, նշեց, որ հայկական ոչ կառավարական կազմակերպությունների ձեւավորած խումբն է նաեւ ներկայացնելու իր տեսակետները։ Ավելին, այդ խմբի թղթածրարի տակ կա նաեւ թուրքական կազմակերպության ստորագրություն։ “Անգամ Թուրքիայում մարդու իրավունքների հարցերով զբաղվող ամենահեղինակավոր կազմակերպությունն է ստորագրել այն թղթածրարի տակ, որով պահաջվում է Թուրքիայից իսկական ժողովրդավարություն եւ իսկական անաչառություն։ Արդարություն չի կարող լինել այդ երկրում, թե ինքը չհաշտվի իր պատմության հետ եւ չընդունի Ցեղասպանության իրողությունը”,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ “Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի” գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ Թուրքիան:

 

2007թ. մարտի 9-ին թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքին Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանը վճռել էր ենթարկել ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վո կանտոնի դատարանը եւ Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի այդ դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

 

Սակայն 2013թ. դեկտեմբերի 17-ի իր որոշման մեջ ՄԻԵԴ-ի իրավասու պալատը որոշում էր կայացրել, ըստ որի՝ Շվեյցարական դատարանի վճռով խախտվել է բողոքարկողի ինքնաարտահայտման ազատությունը:  Որոշ տեղեկությունների համաձայն, թուրքերն ակցիաներ են նախաձեռենում, սակայն Մուրադ Փափազյանը նկատեց, որ դա հակատրամադրություն կարող է ստեղծել ՄԻԵԴ-ի դատավորների շրջանում։

Ի դեպ, հունվարի 28-ից սկսվող գործընթացը կարող է տեւել 6 ամիս։ Հարցը պետք է քննեն, արձանագրումներ անեն եւ, Մուրադ Փափազյանի համոզմամբ, գործի քննության վերջնական լուծմանը կարելի է սպասել ամռանը, անգամ՝ աշնան սկզբներին։

 


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն