Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայ զինվորն իր տունն է պաշտպանում, մեր գործն ազնիվ է, ու դա է մեր հաղթանակի գավականը

Հունվար 27, 2015թ. 22:57

<ՀՀ պաշտպանության նախարարությունը և ընդհանրապես զինված ուժերը իրենց առաջ դրված խնդիրը՝ պետության պաշտպանությունը իրականացնում են բավականին բարդ՝ միջազգային ու տարածաշրջանային զարգացումների  պայմաններում, որոնք իրենց ազդեցություն են ունենում իրականացվող պաշտպանական քաղաքականության վրա: Դա մեզանից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում,  ճկունություն, նախաձեռնողականություն, նոր մոտեցումների որդեգրում>,- երեկ  տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ:

2014 թվականի աշխարհաքաղաքական գործընթացները փաստեցին, որ աշխարհը թևակոխել է մի նոր փուլ, իսկ մեր տարածաշրջանում առկա են անվտանգության ապակայունացման լուրջ միտումներ: Այս հարթության մեջ դիտարկելով հարևան ագրեսոր երկրի՝ Ադբեջանի գործելաոճը, ՀՀ ՊՆ նախարարը տեղեկացրեց, թե  հակառակորդը շարունակում է դեռ նախորդ տարվանից սկսած իր դիվերսիոն հետախուզական գործողությունները, դիպուկահարների պատերազմը, որոնք դիտավորյալ, պլանավորված բնույթ են կրում:

Հայկական կողմը համոզված է, որ նման քայլերով հարևան երկրի ղեկավարությունը հետապնդում է երկու նպատակ՝ աննախադեպ լարվածության մեջ պահել հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի ու Արցախի սահմանները և բանակցային գործընթացում հայկական կողմին պարտադրել քաղաքական զիջումներ:

Եթե Ադրբեջանին հաջողվի արձանագրել անգամ ամենաչնչին հաջողություն, ապա վերջինս կգնա առավել մեծ սադրանքների: Սակայն այստեղ է, որ նրա ախորժակը փակվում է՝ հանդիպելով հայկական զինուժի ճկուն դիմադրողականությանը: Չնայած 2014-ի աննախադեպ լարվածությանը, սակայն հայոց բանակը կարողացել է բոլոր ճակատներում պարտության մատնել հակառակորդին և թշնամու ձեռնարկած քայլերը ավարտվել են պարտությամբ: <Հայ զինվորն իր տունն է պաշտպանում, մեր գործն ազնիվ է ու ճշմարիտ և դա’ է մեր հաղթանակի գավականը>. սա պաշտպանության նախարարի համոզմունքն է:

Ադրբեջանը հայկական երկու պետությունների դեմ իրականացնում է ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական պայքար, ուր <պետական մակարդակով առաջ է մղվում հակահայկական քարոզչություն, հայերի նկատմամբ  ատելության սերմանում, և այդ ամենը զուգորդվում է փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ>:

Այս ագրեսոր պետության քայլերը ոչ միայն վտանգավոր են Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Սեյրան Օհանյանի այս հայտարարությունն ակնհայտորեն ուղղված էր ՝տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահապաններ հայտարարած  պետություններին ու միջազգային կառույցներին, քանզի ագրեսորի ձեռքերը համատեղ ուժերով պետք է բռնել:

 

 


Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն