Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Արցախի մասին պատմող ֆիլմի համար

Հունվար 27, 2015թ. 23:46

Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ­ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Արցախի մասին պատմող նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի համար:  «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: «Սկսում ենք «Վերջին բնակիչը» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, և արդյունքում ամռանը նկարահանումներ կանցկացնենք: Ֆիլմի կոմպոզիտորը կլինի Սերժ Թանկյանը: Նա արդեն սկսել է աշխատել ֆիլմի երաժշտության վրա»,-նշեց Ջիվան Ավետիսյանը:

Ռեժիսորը նախորդ տարի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում ներկայացրել էր իր վերջին՝ արցախյան ազատամարտի մասին պատմող, հայ-լիտվական համատեղ արտադրության «Թևանիկ» ֆիլմը, ինչպես նաև իր նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը: Վերջինիս մասին Ջիվան Ավետիսյանը խոսել էր կինոշուկայի թե՛ հայկական և թե՛ ռուսական տաղավարներում` առաջացնելով ադրբեջանական հերթական հիստերիան:

 


Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն