Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից ավելի ազատ է. Freedom House-ը հրապարակել է ամենամյա զեկույցը

Հունվար 28, 2015թ. 12:55

Ամերիկյան հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2015թ. ազատության ամենամյա զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատության հարցերին:

 

Փաստաթղթում նշվում է, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է ազատության մակարդակի համատարած անկում: Զեկույցի հեղինակները նշում են, որ ներկայում ժողովրդավարության գաղափարախոսությունը վերջին 25 տարվա ընթացքում գտնվում է ամենալուրջ սպառնալիքի տակ:

 

Դիտելով կազմակերպության կազմած աղյուսակը՝ կարելի է տեսնել, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանն և Թուրքիան ճանաչվել են մասամբ ազատ, մինչդեռ Ադրբեջանը, Իրանը ու Ռուսաստանը՝ անազատ երկրներ:
Freedom House-ի  փորձագետներն արձանագրել են, որ տնտեսապես հզոր ու իրենց տարածաշրջանում ազդեցիկ դիրք ունեցող մի շարք պետություններ, որոնց շարքում են Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը, ազատության առումով հետընթաց ունեն:

 

Հեղինակները նշում են, որ թեև բռնապետական Ադրբեջանում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատության հետ կապված իրավիճակը կայուն կերպով վատթարանում է, այնուհանդերձ միջազգային հանրությունը չի քննադատում Բաքվին՝  վերջինի ունեցած էներգետիկ հարստությունների պատճառով:

 

Ընդհանուր առմամբ, զեկույցում ներառվել է 195 երկիր, որից 89-ը (46%)  ճանաչվել է ազատ, 55-ը (28%)`մասամբ ազատ, 51-ը (26%)` անազատ:


Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն