Գլխավոր » Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն

Գյումրիի սպանության գործը չի թողնվի ինքնահոսի.Վովա Գասպարյան

Հունվար 28, 2015թ. 13:35

ՀՀ Քննչական կոմիտեի քննչական խումբը Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով բազում վարկածներ է քննում: Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:  Նա խորհուրդ տվեց սպասել քննության ավարտին, պաշտոնական իրազեկումներին, այլ ոչ թե ենթադրություններ անել:

«Ենթադրություններն ազդում է ոչ միայն գործի, այլ մարդկանց հոգեբանության, մտածելակերպի վրա: Ո՞վ է ասում, որ քննությունը 15 րոպեն մեկ պետք է հաշվետու լինի ձեզ»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ ենթադրությունները, երևակայությունները, ոչ հավաստի տեղեկություններ տարածելը ազդում է նաև ոստիկանության աշխատանքի վրա՝ ոստիկանությունը ստիպված է լինում գնալ այդ բոլորի հետքերով, արդյունքում սպառում է իր ուժերը:

Վ. Գասպարյանը նշեց, որ պատասխանատու մարմինները զբաղվում են իրենց գործով, ոչ մեկը այս գործը չի թողնելու ինքնահոսի:

Ինչ վերաբերում է Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներին և դրանից հետո քաղաքացիներին ոստիկանության կանչելու փաստին, ոստիկանապետն ասաց. «Շատ ճիշտ է արվում, որ Գյումրիի ցուցարարները կանչվում են ոստիկանություն: Կազմակերպիչները, ովքեր կազմակերպել էին ջարդը, մտքներով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, խառնել իրար, պետք է գտնվեն ու պատժվեն»:


Դիտել Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն