Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Մովսես Հակոբյան. Հակառակորդը կարող է ամեն օր էլ ակտիվանալ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում

Հունվար 28, 2015թ. 13:42

Ադրբեջանի կողմից ցուցաբերվող ակտիվությունը սադրանք է՝ ուղղված պաշտպանության բանակին։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

«Դրանով փորձում են վնաս պատճառել պաշտպանության բանակին, միայն սա է, ուրիշ ոչինչ»,-նշեց Մ. Հակոբյանը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հայկական կողմը արժանի պատասխան է տալի՞ս հակառակորդին նա ասաց. «Ոչ թե պատասխան ենք տալիս, այլ անում ենք այն, ինչ պլանավորում ենք: Մեր զինվորներն իրավունք ունեն հնարավորությունների սահմանում ազատ գործելու` իրենց հայրենիքը պաշտպանելու համար»:

Նախարարն ավելացրեց, որ հակառակորդը կարող է ամեն օր էլ ակտիվանալ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն