Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ամալ Քլունին հայոց ցեղասպանության հարցով դատավարությունում մեղադրում է Թուրքիային խոսքի ազատությունը կեղծելու մեջ». Telegraph

Հունվար 28, 2015թ. 23:06

Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձ է կատարել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ լսումներին:  Պարբերականը մասնավորապես կենտրոնացել է այն փաստի վրա, որ ՄԻԵԴ-ում հայկական կողմի շահերը պաշտպանում է Ամալ Քլունին:

The Telegraph-ը մանրամասն ներկայացրել է գործի պատմությունը, ինչպես նաև ներկայացրել այսօրվա լսումների ժամանակ Փերինչեքի և Քլունիի ելույթներից հատվածներ:

Նշենք, որ նյութի վերնագրում ասվում է՝ Ամալ Քլունին հայոց ցեղասպանության հարցով դատավարությունում մեղադրում է Թուրքիային խոսքի ազատությունը կեղծելու մեջ: Պարբերականը մեջբերել է նաև Քլունիի այն շեշտադրումը, որ Հայաստանը լսումներին մասնակցում է ոչ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով: The Telegraph-ը նշել է նաև Քլունիի այն խոսքերը, որ ՄԻԵԴ-ը ևս շատ լավ գիտի, թե Թուրքիան խոսքի ազատության պաշտպանության հարցում ինչ վերաբերմունք ունի: Պարբերականը մեջբերել է նաև Հրանտ Դինքի սպանության մասին Քլունիի հայտարարությունը:

Պարբերականի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև այն փաստը, որ Քլունին, լինելով հոլիվուդյան գերաստղի կին, ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է դատական գործի վրա: Մասնավորապես, The Telegraph-ի թղթակիցը Քլունիին հարց է ուղղել, թե ինչ հագուստով է նա ներկայանալու լսումներին: Քլունին ժպիտով մատնացույց է արել իր փաստաբանական զգեստը՝ նշելով դրա արտադրող ընկերության անունը: Հայկական կողմի փաստաբան Ռոբերթսն էլ, The Telegraph-ի թղթակցի հետ զրույցում զարմանք է հայտնել այն մասին, որ երբեք լուսանկարիչներն այդքան ակտիվ չեն գտնվել, երբ իրավաբանական թիմը մտել է դատարան: Ռոբերթսը նաև հույս է հայտնել, որ գործի լուսաբանման հարցում ԶԼՄ-ներն ավելի շատ կկենտրոնանան Քլունիի կարիերայի վրա, այլ ոչ՝ անձնական կյանքի:


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն