Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ճանաչե՞լ է Իսրայելի նախագահը Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ում. Asbarez

Հունվար 29, 2015թ. 11:42

Հունվարի 28-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը թվում է, թե ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է Asbarez-ը:

 

Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz-ը, Ռիվլինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Գլխավոր ասամբլեայում Հոլոքոստի հիշատակին նվիրված ելույթում պաղեստինցիների դեմ իրենց քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներից Իսրայելը պաշտպանելու ժամանակ:

 

«Աբսուրդ համեմատությունները, որ իսրայելցիների վերաբերյալ մշտապես անում են… ոչ միայն շփոթում են դաշնակցին թշնամու հետ, այլև թուլացնում են այս կառույցի ունակությունն արդյունավետ պայքարել «ցեղասպանություն» երևույթի դեմ»,- ասել է Ռիվլինը՝ Haaretz-ի համաձայն:

 

Մարդու իրավունքների իսրայելցի ակտիվիստ և Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Յարոն Վեյսն Asbarez-ին է տրամադրել եբրայերենով ասված Ռիվլինի խոսքերի թարգմանությունը:

 

Ռիվլինը, մասնավորապես, մեջբերել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության օրերին, Նիլիից (հրեական լրտեսական ցանց Պաղեստինում) Ավշալոմ Ֆեինբերգի խոսքերը Ցեղասպանության վերաբերյալ և այնուհետ հավելել. «Ֆեինբերգը դա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և մերժման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում կատարված սպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են նրանց հազարներով գալու ժամանակ՝ սոված, փայտեր այրելով: Երուսաղեմում նրանք ապաստան գտան և նրանց ժառանգները մինչ օրս ապրում են այնտեղ»:

 

Նա եզրափակել է իր խոսքերը հետևյալ հայտարարությամբ. «Այսօր մենք պետք է մեզ անկեղծ հարց տանք՝ արդյո՞ք մեր պայքարը, այս Ասամբլեայի պայքարը «ցեղասպանություն» երևույթի դեմ բավականաչափ արդյունավետ է: Արդյունավե՞տ էր այն Բոսնիայում: Արդյունավե՞տ էր այն Խոջալուի սպանությունները կանխելու համար»:


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն