Գլխավոր » Regions, Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան

Արեւելքի քրիստոնյաները ինքնուրույն կազմակերպում են իրենց կյանքը Սիրիայում. Ահիկա Ռաշիդ Իսսայի

Հունվար 29, 2015թ. 23:57

Մոսկվայում տեղի է ունեցել Սիրիայի հարցով համաժողով, որին մասնակցել է Ահիկա Ռաշիդ Իսսային. նրա մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորև.

Քարոզչությունը եռում է Մոսկվյում կայանալիք համաժողովի շուրջ, որ տեղի ունենալու 2015 թվականի հունվարի 26-ին: Վերհիշենք տարածաշրջանային իրավիճակը;

Կարող ենք նկատել, որ ամեն ինչ կենտրոնացած է «չափավոր» «հնազանդ» իսլամիստական ընդդիմության շուրջ, սակայն այն ներկայացնում է չափավոր ընդդիմության մի մասը, որը կազմված է ավելի մեծ նշանակություն ունեցող ճյուղավորումներից:

Այստեղ կան նաեւ հայերի, ասորիների, քաղդեացիների եւ այլ բնիկ քրիստոնյա ժողովուրդների խնդիրը, ովքեր քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր` նվիրված եւ հավատարիմ են Սիրիական պետությանը, ովքեր դեռ երկար ժամանակ թանկ են վճարելու իրենց ինքնությունը, մշակույթը եւ ավանդույթները պաշտպանելու համար:

Այստեղ մենք նկատի ունենք բնիկ քրիստոնյաներին (հայեր, ասորիներ, քաղդեացիներ…), որոնք այսօր Սիրիայում կազմում են բնակչության 10 տոկոսը, բայց մեծամասնություն են կազմում 1920 թվանին Սիրիական Պետության հիմնադրման ժամանակ, ովքեր տարածվել են ողջ շրջանով, եւ երբեմն խիտ խմբավորվել որոշ տարածքներում, ինչպես օրինակ` Ջազիրեյում: Ջազիրեն այսօր շրջափակված տարածաշրջան է, որը կազմում է Սիրիայի տարածաշրջանի 1/8 մասը:

Հանդիպումը, որ տեղի ունեցավ նպատակ ուներ քննարկելու տարբեր մոտեցումներ, կետեր, որոնք ներկայացվելու են Մոսկվայի համաժողովին:

Առաջին կարեւոր կետերից է հաստատել պարոն Ահիկա Ռաշիդ Իսսայի մասնակցությունը համաժողովին, ով լիազորություն ունի ներկայացնելու ասորի, հայ, քաղդեակ եւ սյունիտ ժողովրդին:

Երկրորդ կետը վերաբերվում է իրավական հարցին, երբ 2011 թվականի մարտից սկսվեց քաղաքացիական պատերազմը, ժողովուրդը սկսեց մտահոգվել, հարցեր տալ սեփական իրավունքների վերաբերյալ, որպես առաջին ժողովուրդ այն տարածաշրջանում, որն է Ջեզիրեն ու Կիլիկիան:

Կան նաեւ խտրականական դժվարություններ, ավելանում են նաեւ նրանք, ովքեր ծագումով մուսուլմաններ չեն եւ ավելի են բարդացնում առանց այդ էլ բարդ իրավիճակը:
Փաստացի, սահմանադրական իրավունքով` նախագահ կարող է ընտրվել մահմեդական անձը, որպես Սիրիայի բարձրագույն իշխանութուն:

Այսօր, դեմ առ դեմ կանգնած լինելով ճգնաժամի առջեւ, քրիստոնյա բնակչությունը ստիպված է պատասխանատվություն ստանձնել կազմակերպելու ինչպես իր առօրյա կյանքը, այնպես էլ ֆիզիկական պաշտպանությունը եւ անվտանգությունը:
Հենց այս ոգով են նրանք ձեւավորում իրենց ինքնապաշտպանության ուժերը, պահանջում են մշակութային, լեզվական ինքնավարություն` մշտական, դրական չեզոքության շրջանակներում, բայց զինված կարգավիճակով:

Հայկական, ասորական, քաղդեական ինքնապաշտպանական ուժերը իրենց կարգապահության եւ նվիրվածության շնորհիվ պաշտպանում են ոչ միայն բնակչությանը, թաղամասերը, կրթական կենտրոնները եւ կրոնական կառույցները, նրանք նաեւ աջակցում են կառավարական եւ ոչ կառավարական ուժերին շարունակելու իրենց պայքարը ահաբեկչության դեմ: Ահիկար Ռաշիդ Իսսան ուժ կունենա ներկայացնելու չափազանց վտանգավոր եւ մարդկայնորեն աղետալի իրավիճակը, սակայն նրա աշխատանքը այստեղ կանգ չի առնում ներկայացնելու համար պատերազմական վիճակը, որն արդեն հայտնի է ողջ աշխարհին:

Մեզ համար պարզ է, որ ցավոք սրտի քարոզները չեն կարող արդյունավետ լինեն պայքարելու համար ահաբեկչության դեմ, որն արդեն արտահայտվել է ցեղասպանության ձեւով հայ, ասորի, քաղդեացի ժողովուրդների դեմ:

Ռազմական կենտրոնների ստեղծումը միակ իրական եւ փաստացի միջոցն է, որը կապահովի Արեւելքի քրիստոնյաների անվտանգությունը:

Խնդրում ենք ակտիվորեն մասնակցել Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության գործընթացին

Ձեր նվիրատվությունները ուղարկելով`

CNA
BP61 92224
BAGNEUX CEDEX – FRANCE


Դիտել Regions, Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն