Ո՞վ է ցանկանում Ապրիլ 24-ին հայության գոտկատեղից ներքև հարված հասցնել. Արամ Մկրտչյան
Իր ֆեյսբուքյան էջում մտահոգիչ կանխատեսմամբ է հանդես գալիս գերմանաբնակ Արամ Մկրտչյանը:
Ներկայացնում ենք ստորև.
<Հիշեցման կարգով. քաղաքակիրթ աշխարհը ապրիլ 24 ի հետ կապված բաժանված է արդեն երկու մասի: Մեկ խումբ կնդունի Էրդողանի հրավերը, մյուս խումբը՝ Սարգսյանի: Իհարկե, մի ծանրակշիռ խումբ էլ ձեռնպահ կմնա: Թուրքերը մեծ կարգապահությամբ քաղաքակիրթ աշխարհին ցույց կտան այն, ինչ ցանկանում են, և' կնշեն իրենց հաղթանակը, և' քաղաքակիրթ աշխարհը կխոսի այդ մասին: Սրան զուգահեռ Երևանում Ապրիլ 24-ի կարգախոսը հայտնի է, հայտնի է նաև հնարավոր զարգացումը փողոցում: Բնականաբար, քաղաքակիրթ աշխարհը թուրքերի առաջնորդությամբ կնետվեն մեկնաբանելու Երևանի իրադարձությունները և կհամեմատեն թուրքական միջոցառման հետ: Հետևությունները թողնում եմ ձեզ և կատարում հարցադրում. այդ ո՞վ է ցանկանում Ապրիլ 24-ին հայության գոտկատեղից ներքև հարված հասցնել>:












