Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանում

Փետրվար 5, 2015թ. 15:34

Հունվարի 31-ին Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանի հայագիտության ամբիոնը Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացրել, որի հիմնական մասնակիցներն էին ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնցից շատերի բարեկամները վերապրել էին ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանություն. Հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովին ելույթ ունեցան բազմաթիվ բանախոսներ, որոնք ներկայացրին Հայոց ցեղսպանության տարիներին տեղի ունացած իրադարձությունների մասին իրենց գիտական աշխատաքները: Հիմնական 4 ուղղություններն էին լեզուն, ցեղասպանության կրթությունը, բռնի ձուլվածները և ցեղասպանության իրավական արձագանքը, գրում է Daily Sundial-ը:

«Հայոց ցեղասպանության թեման ավելի մեծ ուշադրության է արժանի, ինչն է կկանխի ցեղասպանություններն ապագայում»,- ասել համալսարանի հայագիտության դասախոս Հասմիկ Բարանը:
Իր հերթին, դասախոս Վահրամ Շեմասյանը հիշում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին տատիկ-պապիկի հետ այցելում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող արարողություններին:

«Մարդիկ լալիս էին, իսկ ես առանց հասկանալու շուրջս էի նայում: Գիտեի, որ ինչ-որ տխուր և ցնցումային բան է, բայց այդ տարիքում չէի գիտակցում, թե ինչ է կատարվում: Մեծանալով ամեն օր ավելի ոի ավելի լավ եմ տեսնում այս ողբերգության խորությունը», ասում է Շամասյանը՝ շնորհանդեսի ժամանակ:

Բանախոսները խոսել են մահվան երթերի, Հայոց ցեղասպանությունը վերապրած գերիների, հայ կանանց և երեխաների, դպրոցներում ցեղասպանության կրթութան, լեզվի և այլ հարցերի շուրջ:

Փետրվարի 5-ին համալսարանի Օվիաթ գրադարանի դիմաց Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված լուռ բողոք կանցկացվի:


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն