Ադրբեջանական զինվորները մասսայաբար հրաժարվում են կրակել հայկական ուժերի ուղղությամբ
Ադրբեջանական զինվորները մասսայական հրաժարվում են կրակել հայկական ուժերի ուղղությամբ: Խախտելով իսլամի օրենքները ադրբեջանական զինուժը վերջերս ստիպված կատարում է գիշերային թաղումներ, իսկ այդ թաղումներ իրականացրած զինվորներն էլ հենց տարածում են իրենց այդ խայտառակության մասին լուրը և ինքնաբերաբար խուճապ առաջացնում Բաքվում:
Բաքվում այսօր բացահայտ խոսում են Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում կորցրած նոր դիրքերի և ազերիների կողմից հազարավոր զոհերի մասին: Թավուզի շրջանում ադրբեջանական զինուժի բրիգադի հրամանատարը անձամբ ատրճանակով գնդակահարել է զինծառայողի, ինչը նույնպես մեկնաբանվել է հայկական կողմի վրա նոր հարձակումից հրաժարվելու հետևանք:
Ռուսաստանաբնակ ադրբեջանցիները ամենուր խոսում են իրենց երկրում տիրող համընդհանուր խուճապի, հազարավոր զոհերի, գիշերային թաղումների և դասալքությունների մասին: Վերջին օրերում անցկացվող ադրբեջանական զինավարժություններին պահեստայիններին ընդգրկելու նպատակով արգելվել է ազերի զինապարտներին ավիատոմս վաճառելը:












