Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Մոսկվայում կայացել է ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը

Փետրվար 5, 2015թ. 18:12

Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Նիստում քննարկվեցին մեկ տասնյակից ավել հարցեր, այդ թվում` Ղրղզստանի անդամակցության պայմանագրի հավելվածները, Միասնական նոր մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցեր: Մեկ հարց վերաբերում էր Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի ներդրման համաձայնագրին ՀՀ միանալուն, որը հնարավորություն կտա էլ ավելի դյուրացնելու Հայաստանի Հանրապետությունից տրանսպորտային միջոցների արտահանումն ու ներմուծումը Եվրասիական միասնական տնտեսական տարածք:

Համաձայնագրով նախատեսվում է ներդնել տրանսպորտային միջոցների անձնագրերի միասնական ձևաչափ, ինչպես նաև ստեղծել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի շտեմարան: Այս ամենը ուղղված է լինելու ԵՏՄ երկրների տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն