Ռաֆայել Քոթանջյանն առաջարկում է` ” Բաստուրմայով ձվածեղ”
Փետրվար 8, 2015թ. 17:47
Ինչ է անհրաժեշտ.
5-6 ձու, 100-150 գ բարակ կտրատած բաստուրմա, կանաչիներ (ինչ այդ պահին ձեռքի տակ կա), կանաչ սոխ, կարագ, սև հաց:
Պատրաստման եղանակը.
Թավայի մեջ կարագ դնել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխն ու բաստուրման և դնել գազօջախին: Թողնել որ այս երկու բաղադրիչները յուղի մեջ լավ տապակվեն: Այնուհետև, ձուն կոտրել, խառնել կտրատած կանաչիների հետ և լցնել տապակվող կանաչ սոխի և բաստուրմայի վրա: Աղ և սև պղպեղ ավելացնել պետք չէ, քանի որ բաստուրման իր մեջ այդ ամենը պարունակում է: Որպեսզի եփվող զանգվածը թավայի տակին չկպչի, պետք է պատառաքաղով զգուշորեն տեղաշարժել այն:
Երբ ձվածեղն արդեն պատրաստ է, անպայման պետք է ունենալ սև հաց վրան կարագ քսած և ուտել այդ հացով:
Ներկայացնում է Նաիրա Օսյանը












