Հայ ժողովրդի դեմ դավադրություն է նյութվում. լրագրող
“Կարող եք ինձ հավատալ կամ չհավատալ, ընդունել իմ ասածը կամ չընդունել, ձեր իրավունքն է, բայց ես այն կարծիքին եմ, որ և՛ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, և՛ դեպի Արցախ ավտոերթի սադրանքն ու Բերձորում կատարված սադրանք-հանցագործությունը, և՛ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու դաժան ծեծը նույն <<օպերայից>> են… Առաջիկայում մենք այսպիսի հանցագործությունների, սադրանքների մասին, ինչպես տրամաբանությունն է հուշում, դեռ էլի կլսենք:
Կարդացեք այս հրապարակումները, հույս ունեմ, որ կհասկանաք, թե գործընթացներն ինչ ուղղությամբ են զարգանում: ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ՄԵԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՆՅՈՒԹՎՈՒՄ, ՈՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԼԻՆԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 25-Ը: ԵԹԵ, ԻՀԱՐԿԵ, ԱԶԳԻ ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԻ ԴՐԱ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ”:
Իր ֆեյսբուքյան էջին գրում է լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, Ինչպես արդեն հայտնել էինք ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին երեկ ժամը 12-ին առևանգել էին դիմակավորված անձինք:
Այսօր առավոտյան Արտակի եղբայրը նրան գտել է իր տան մուտքի մոտ՝ անգիտակից, արյան մեջ կորած: Արտակին շտապ տեղափոխել են «Մալաթիա» ԲԿ: Հատկապես սարսափելի են գլխին ատացած վնասվածքները, բազմաթիվ կոտրվածքներ ունի, թևին՝ դանակի հարվածների հետքեր:
«Nyut.am»-ի տվյալներով Արտակ Խաչատրյանին ծեծել են ողջ գիշեր: Դիմակավորված տականքներն այդպես էլ չեն հանել դիմակները: Վաղ առավոտյան մեքենայից Արտակին անգիտակից վիճակում նետել են իր տան մուտքի մոտ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Մալաթիա» ԲԿ-ում հանդիպել է Արտակ Խաչատրյանի և բժիշկների հետ: Գագիկ Ծառուկյանը խոստացել է հետամուտ լինել հանցագործության բացահայտմանը:












