Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Սահմանամերձ Ոսկեվանում եռյակ տղա է ծնվել

Փետրվար 9, 2015թ. 19:32

Փետրվարի 5-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղից եռյակ 3 տղա: Նորածինների հայրը` Ոսկեվանի 30-ամյա բնակիչ Արմեն Բարսեղյանը (կոչումով՝ սերժանտ) աշխատում է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում, փոքրիկների մայրը՝ 27-ամյա Անժելա Մնացականյանը Ոսկեվանի դպրոցում ռուսաց լեզու է դասավանդում: Բարսեղյան ամուսիները եռակից զատ ունեն չորսուկես տարեկան տղա՝ Արարատին: Վերջինիս պապը՝ 54-ամյա Արարատ Բարսեղյանը պատմեց, որ 2014թ. հունիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ոսկեվանի մանկապարտեզի հանդիսավոր բացմանը,ուր տեսնելով փոքրիկ Արարատին՝ տղային հարցրել է, թե նա քանի քույր եւ եղբայր ունի:

Արարատը, կարծես կանխազգալով՝ ասել է, որ իրենք 4 եղբայր են: Դրանից մեկ ամիս անց բժիշկները հետազոտելով Անժելա Մնացականյանին՝ ասել են, որ նա եռյակ տղա է ունենալու:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն