Գլխավոր » Genocide, Hay-turq, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Ամաչում ենք հայերի հանդեպ մեր պապերի արածից

Փետրվար 10, 2015թ. 12:35

Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը հայտարարել է, թե ամաչում է հայերի եւ ասորիների նկատմամբ իրենց պապերի արածների համար։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը Գերմանիայում քուրդ բնակչության հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի, քրդական հարցի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։

«Ամաչում ենք հայերի եւ ասորիների հանդեպ մեր պապերի արածների համար։ Երբ այս հին հողերից հեռացան, մենք այդ ժամանակ բախվեցինք աղքատության հետ։ Նրանք մեր երկրի հարստությունն էին։ Ինչ ցավալի է, որ երիտթուրքերի կողմից իրականացված կոտորածների մեջ նաեւ քրդերն են օգտագործվել»,-ասել է Ահմեդ Թուրքը։

Նշենք, որ Ահմեդ Թուրքը տարբեր առիթներով Ցեղասպանության ժամանակ քրդերի մասնակցության համար ներողություն է խնդրել հայերից։


Դիտել Genocide, Hay-turq, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն