Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Մահափորձից փրկված 9-ամյա տղայի վիճակը դեռ ծանր է

Փետրվար 10, 2015թ. 14:19

Մահափորձից փրկված 9-ամյա տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր 13:54 . 10/02/15 Նոր Նորքի բնակչուհի Աննա Բադալյանի 9-ամյա որդու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա դեռեւս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Փոքր, բայց դրական տեղաշարժ բժիշկները նկատում են:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային բաց վնասվածքով եւ մարմնի տարբեր մասերի այրվածքներով, վիրահատվել է: Երեկ Երեւանի Գյուլիքեւխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում հրդեհ էր բռնկվել:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայրից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս էին բերել նույն հասցեի բնակիչ, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանին եւ վերջինիս 9-ամյա որդուն:

Աննա Բադալյանը ստացել է ամբողջ մարմնի 4-րդ աստիճանի այրվածք: Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։ Ի դեպ, մոր վիճակը բժիշկները գնահատում են ծանր եւ անհույս։ Նա դեռ այրվածքային շոկից դուրս չի եկել։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն