Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Գործադիրը քննարկել է ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր

Փետրվար 10, 2015թ. 21:40

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները:

Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը և առկա խնդիրները: Քննարկվել են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը և միջոցառումները: Անդրադարձ է եղել նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի ընթացքին:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է մարզպետարանների արդյունավետ աշխատանքը և հանձնարարել ՀՀ մարզպետներին` բարձրացված խնդիրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն