Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելել է Լաթաքիա և Քեսաբ

Փետրվար 10, 2015թ. 23:42

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը փետրվարի 6-9-ը այցելել է Լաթաքիա և Քեսաբ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ փետրվարի 7-ին և 8-ին Տիգրան Գևորգյանը հանդիպումներ է ունեցել տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից և այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Փետրվարի 9-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այնուհետև գլխավոր հյուպատոսը հանդիպել է Քեսաբի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Քեսաբի վերականգնմանն առնչվող հարցերը, ինչպես նաև՝ քեսաբցիներին հուզող մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման հեռանկարները:

Լաթաքիա այցելության երկու օրերի ընթացքում տեղի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների կողմից իրականացվել է հյուպատոսական ընդունելություն Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում բնակվող հայերի համար:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն