Իրավունք չունենք Ղարաբաղը խառնելու մեր ակցիաներին. Ալվարդ Պետրոսյան
Փետրվար 11, 2015թ. 12:20
«Չգիտեմ, թե Ժիրայր Սեֆիլյանն ինչու համալրեց նրանց բանակը: Նա այնուամենայնիվ Շուշիի առանձնակի գումարտակում է կռվել եւ պետք է շատ թանկ համարեր Ղարաբաղում իր աչքի առաջ ընկերների թափված արյունը եւ չփորձեր խարդավանքների մեջ այն ներքաշել:
Իրավունք չունենք Ղարաբաղը խառնելու մեր ակցիաներին: Ով որ պետությունը ղեկավարում է, Ղարաբաղը պետք է նրա կողմից լինի, որովհետեւ այլընտրանք չունի»,- մեր թղթակցին ասաց ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:












