Իսկապես արժե մինչեւ ապրիլի 24-ը մոռանալ բոլոր հակասությունները
Փետրվար 11, 2015թ. 12:21
«Ես հիմա, օգտվելով առիթից, «Հայոց Աշխարհ»-ի միջոցով դիմում եմ մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին. միգուցե իսկապես արժե մինչեւ ապրիլի 24-ը մոռանալ բոլոր հակասությունները, փոխադարձ մեղադրանքները եւ վիրավորանքները, ու կենտրոնանալ մեզ համար բացառիկ կարեւոր այս հանգրվանի վրա, որովհետեւ 100-րդ տարելիցը մեկն է՝ այլեւս երբեք չի լինելու։
Կարելի է ապրիլի 24-ից հետո 50 հազարանոց միտինգներ անել, ավելի բուռն, ճոխ բառապաշարով քննադատել իշխանություններին եւ իշխանության մեջ գտնվող տարբեր մարդկանց, բայց այս երկու ամսում մենք պետք է կարողանանք համատեղ ուժերով լուծել մեր առջեւ դրված խնդիրը»,- ասում է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ։












