Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Ցեղասպանություն

Ջահերով երթ դեպի Արարատի գագաթ. հիշում ենք ու դատապարտում

Փետրվար 11, 2015թ. 17:25

100 հոգանոց խումբը բացառիկ վերելք կիրականացնի դեպի Արարատ լեռան գագաթը:

Ազգային-ավանդական երգ և պարի հանրաճանաչ համույթներով, ինչպես՝ հայաստանյան այնպես էլ՝ սփյուռքի տաղանդաշատ մեր հայրենակիցների մասնակցությամբ կիրականացնենք մշակութային միջոցառումներ, Արարատ լեռան գագաթին կհնչի դաշնամուրային կատարում: Տեղի կունենա պատմական կարևորագույն դեպքերի ներկայացում:

Խմբում ներառվելու ենք հանրաճանաչ պատմաբաններ, գիտնականներ, քաղաքագետներ, արվեստագետներ, մտավորականներ և հոգևորականներ:

Ծրագրի նպատակն է` Ցեղասպանության 100-ամյակին նվիրված 100 հոգանոց խմբի անխոչընդոտ վերելքն Արարատ լեռան գագաթ: Արարատ լեռան 4200մ ճամբարից մինչև գագաթ ջահերով վերելք, որը նկատելու է հազարավոր տուրիստների մի մեծ բազմություն և իմանալու է հիմնական նպատակի մասին. այն է՝ մենք հիշում ենք նախորդ դարասկզբի անբանական ոճրագործությունը և դատապարտում:


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն