Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

«Անահիտ» մուլտֆիլմի անվճար ցուցադրություն մարզերում

Փետրվար 11, 2015թ. 17:43

Մշակույթի նախարարության, «Շարմ» ընկերության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կազմակերպվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմի անվճար ցուցադրությունը:

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ մուլտֆիլմի ցուցադրությանը նախորդել է ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ: Մուլտֆիլմի ռեժիսոր Վահրամ Սահակյանցը ողջունել է Մարտունի քաղաքի դպրոցահասակ հանդիսատեսին և բացահայտել «Անահիտ»-ի ստեղծագործական մտահղացումները, գեղագիտական ու դաստիարակչական նշանակությունը:

Մուլտֆիլմն անվճար ցուցադրվում է Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում: Գեղարքունիքի մարզում առայժմ առաջին և միակ ցուցադրությունը կազմակերպվել է Մարտունիում:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն