Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ինչիս է պետք քրդի կամ թուրքի ներկայիս ամոթի զգացումը , երբ նրանք բնաջնջել են իմ ժողովրդին, տիրացել հայրենիքիս

Փետրվար 12, 2015թ. 01:28

1915 թվականի Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը ստիպում է մեկ անգամ ևս վերանայել սեփական ազգի հազարամյակների գոյի խորհուրդը և այլոց պատմական ամոթի անատոմիան, որ սնվել է միս ու արյունով:

Արդյոք մեր ազգը ճիշտ է հասկացել այս աշխարհում գոյության գրված և չգրված օրենքները: Ինչու՝ արդար դատի պահանջ, այլ ոչ թե ՝ նպատակին հասածի պատմական ամոթի զգացում:

Թուրքիայի Մարդին քաղաքի քաղաքապետ, հայտնի քուրդ քաղաքական գործիչ Ահմեդ Թյուրքը հերթական անգամ խոսել է Հայոց ցեղասպանության իրականացման գործում քրդերի մասնակցության մասին՝ այդ ամենը որակելով «ամոթալի»:

Քուրդ առաջնորդն այցելել է գերմանական Համբուրգ քաղաք, որտեղ էլ հանդիպել է տեղի քուրդ համայնքի ներկայացուցիչների հետ: Մի քանի հարյուր հոգու մասնակցությամբ անցած հանդիպման ժամանակ էլ Թյուրքն անդրադարձել է իր նախնիների՝ հայերի ու ասորիների դեմ իրականացված գործողություններին:

«Մեր պապերի՝ հայերի և ասորիների դեմ արածների համար ամոթ ենք զգում: Երբ հայերն ու ասորիները լքեցին իրենց հայրենի հողը, այդ ժամանակ բախվեցինք աղքատությանն ու չքավորությանը: Նրանք էին մեր երկրի հարստությունը»,- իր ելույթի ժամանակ հայտարարել է քուրդ գործիչը:

Ինչիս է պետք քրդի կամ թուրքի ներկայիս ամոթի զգացումը , երբ նրանք բնաջնջել են իմ ժողովրդին , տիրացել հարյուր հազարավոր քառ. կմ. դրախտային տարածքների՝ իմմ պատմական հայրենիքին: Նրանք այսօր տասնյակ միլիոնների հասնող ազգաբնակչություն ունեն, իսկ հայերս հալածված ավազահատիկների պես ցրվել ենք աշխարհով մեկ և միայն 3 մլն ազգս փակվել է ներկայիս Հայաստանի տարածքի մեջ:

Ցեղասպանությունը դատապարտելի և համամարդկային հանցագործություն է, ճիշտ է, բայց ինչու պետք է զոհը մենք լինեինք:

Իսկ եթե պատմության ընթացքը մեր կամոք շեղվեր և այժմ ոչ թե տասնյակ միլիոններով ու անծայրածիր տարածքների տեր թուրքերը և քրդերը պատմական ամոթի զգացում ունենային, այլ ՝ հայերս:

Իսկ եթե հայերս 1915-23 թվականներին , թող ների ընթերցողը, նաև տասնյակ հազարավոր զոհերի պատճառ դառնալով, թուրքերից և քիրդերից ազատեինք Արևմտյան Հայաստանը և 2015 թվականին այդ տարածքում ունենայինք տասնյակ միլիոններով ազգակիցներ, թող պատմական ամոթի զգացումը մերը լիներ:

Այդ դեպքում ես էլ բարձրաձայն պատմական ամոթի զգացում կարտահայտեի թուրքերի և քրդերի նկատմամբ իմ ազգակիցների բարբարոս վերաբերմունքի համար:

Թող բարբարոս լինեի, բայց ցեղասպանության զոհ ու հայրենակորույս չլինեի:

Հիմա ինչիս է պետք է Ահմեդ Թյուրքի խոստովանությունը: Ես հազար անգամ կխոստովանեի ազգակիցներիս մեղքը, եթե կարողանայի պահպանել իմ հայրենիքը , ուր տասնյակ միլիոնավոր հայեր կապրեին , իսկ թուրքերը և քրդերը քշված կլինեին Միջագետքի անապատներ:

Ինձ պատմական ամոթի զգացումն է պակասում:

Մեկ պատմական ամոթի զգացման արտահայտության դիմաց ՝ տասնյակ միլիոնավոր ազգակիցներ և հարյուր հազարավոր քառ. մ. տարածքներ:

Էդիկ Հովսեփյան


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն