Այսօր Եկեղեցին ինչ էլ որ անի, ծուռ հայելիով է ներկայացվում, չգիտեմ՝ սա ո՞ւմ է ձեռնտու. Հովակիմ Սրբազան
Փետրվար 12, 2015թ. 18:46
Որպեսզի վստահություն լինի, առաջին հերթին պետք է ճիշտ լուսաբանել իրողությունները: Այդ վստահության համար բարձրաստիճան հոգեւորականներից բացի պատասխանատու են նրանք, որոնք «պատեհ» առիթը բաց չեն թողնում տեղին կամ անտեղին քարկոծելու ու փնովելու:
Այսօր Եկեղեցին ինչ էլ որ անի, ծուռ հայելիով է ներկայացվում: Չգիտեմ, թե սա ումն է ձեռնտու, բայց վստահ եմ, որ մեր ազգի շահերից չի բխում: Մնացյալը թող մնա այն մարդկանց խղճին, որոնք իրենց նեղ կամ խմբակային շահերից զատ ուրիշ ոչինչ չեն տեսնում: Հավելեմ, որ Մայր Աթոռը հարկերից ազատ չէ, եւ բարեխճորեն վճարում է բոլոր հարկերը:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Հովակիմ Սրբազանը












