Ֆեյսբուքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ
Ֆեյսբուքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ:
Դրանով «ոգևորված»՝ ադրբեջանցիները սկսել են զանգվածայնորեն գրոհել էջը՝ վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով: Երեկ հարյուրավոր մեկնաբանություններ են ջնջվել և օգտատերեր արգելափակվել, սակայն այսօր ևս ադրբեջանական ողջ համակարգը լծվել է այդ խուլիգանությանը: Ուստի, ստիպված ենք ժամանակավորապես արգելափակել Ադրբեջանից մուտքը դեպի էջ, քանի դեռ անզորությունից կատաղած են հարևանները: Ցավոք, այդ դեպքում Արցախի օգտատերերի մի մասի մուտքն էլ է արգելափակվում, բայց այլընտրանք չկա այս պահին:
Ուստի, սիրելիներս, կոչ եմ անում բոլորին շարունակել տարածել էջը և հրավիրել ընկերներին հավանելու այն, ինչը կօգնի չեզոքացնելու ադրբեջանցիների զանգվածային բողոքները:
Շնորհակալություն բոլոր աջակիցներին…
Արտակ Բեգլարյան












