Արամ Ա Կաթողիկոսը 2 շաբաթվա ընթացքում դատի կտա Թուրքիային
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ Սիսի կաթողիկոսության հարցով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:
Դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հայցով Արամ Ա-ն Թուրքիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել Կիլիկիայի Սիսի կաթողիկոսությունը: Գործում կներգրավվեն մարդու իրավունքների արտասահմանցի իրավաբաններ:
Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Անթիլիասում կաթողիկոսության կենտրոնական վարչության հանդիպմանը: Արամ Առաջինը ասել է, որ այս գործի միջոցով իր դերակատարումը կունենա այն առաջընթացում, որ կա Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ձեռքբերումների թվում:
Արամ Ա-ն հայտարարել է նաև, որ վերջին 3 տարում այս հարցը քննարկել է միջազգային իրավունքի մասնագետների հետ: «Եթե մենք շահենք դատը, պատիվն ու հաղթանակը կվերադառնան մեր ազգին, հայրենիքին և եկեղեցուն»:
1293–1441թթ Հայոց կաթողիկոսության նստավայրը եղել է Սիսում՝ Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքում: Կաթողիկոսությունը Վաղարշապատում հաստատվել է 1441-ին:












