Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Իտալիայի Սենատը ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Փետրվար 13, 2015թ. 13:10

Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Հոլոքոստն ու այլ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։ Այս մասին գրում է Asbarez-ը՝ վկայակոչելով The Local գործակալությանը։

Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 234 սենատոր, 8-ը ձեռնպահ են մնացել, եւս երեքը դեմ են քվեարկել։ Համաձայն նոր օրենքի՝ ցեղասպանության լրիվ կամ մասնակի ժխտման հիման վրա ռասայական խտրականության դրսեւորման, աջակցության եւ դրդման համար նախատեսված է երեք տարվա ազատազրկում։

Մարդկության դեմ հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները նույնպես ընդգրկված են օրինագծում, որը օրենքի վերածվելու համար պետք է հավանություն ստանա նաեւ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից։


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն