Գլխավոր » Լրահոս, Կիրակնօրյա էջ

Այսօր Պետոյի հիշատակի օրն է: Հավերժ փա՛ռք քեզ, Հերո՛ս:

Փետրվար 14, 2015թ. 22:43

Պետրոս Ղևոնդյան (Պռոշյանցի Պետո)

Ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին Աշտարակի շրջանի Տեղեր գյուղում: 1981-ին ավարտել է Պռոշյանի միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է թիվ 18 պրոֆտեխուսումնարանում: 1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում (Բլագովեշենսկ քաղաքում): Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
1989 թ-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը և ազատագրական մարտերի Արցախի ամբողջ տարածքում: Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

1992թ. նոյեմբերի 1-ին կազմավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը: Պետոն նշանակվեց նրա փոխհրամանատար: 1993թ. հունվարին Սրխավենդում նա ԻԳԼԱ-ով խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցեց զոհված ընկերների ընտանիքներին:

Որ ճակատում էլ եղավ Պետոն, որ մարտին էլ որ մասնակցեց, մշտապես մնաց նույն հոգատար ընկերն ու հրամանատարը, համեստ ու լռակյաց զինվոր: «Բարև հարգելի ընկեր Հրանտ։ Երևանից ստացված լւրերը տղերքը պայթւցիկի զորւթյամբ եմ ընդւնւմ։ Այդ քաղաքական ինտրիգաններին ւ «վայ» հայրենափրկիչներին մի կերպ համոզիր, ւղարկիր այստեղ։ Մի քիչ քրիստոնիա, մի քիչ հայ դարձնենք։ Կդարձնենք, գիտես։ Տղերքը այստեղ արյւն ւ քրտինք են թափւմ ւ ւզւմ են համոզված լինեն, որ իզւր չէ այս ամենը։ Որոշները վհատվւմ են, բայց հին տղերքը կանգնած են։ Մխիթարվւմ եմ, որ Ասկոլկայի նման լւսավոր մարդ կա աշխարհւմ։ Արթւրն ւ Էրիկը, Մարտակերտի Նորիկն ւ Ռադիկը, որպես պահապան սյւն պահւմ են տղերքին։ Իրարով մխիթարվւմ ենք։ Ասկոլկայի մոտ ւնենք 56 հոգի, 42 հոգի Հադրւթւմ, էս վերջին մեկ ամսւմ բավականին կորւստներ ւնեցանք։ Ձեռքերս դողւմ են, երբ նայւմ եմ զոհվածների և վիրավորների ցւցակներին։ Այդտեղ կամ թե ևրոպաներւմ ինչ շահարկւմներ են տեղի ւնենւմ՝ մեր գործը չէ, մենք, գիտես, ընկեր Հրանտ, միչև վերջ կռվելւ ենք, չենք թողնելւ, որ պսակը դառնա խարամ։ Խմբերին ւղարկեք իրենց հանդերցանքով։ Հոկտեմբերյանից, խնդրւմ եմ, ւղարկեք Մնացին, Չարենցավանից՝ Կառլենին, կապը՝ եղբորս, Գագիկի միջոցով։

Էհ՜, ի՞նչ ասեմ, ցտեսւթյւն ընկեր…»:

1994 թ. հունվարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ` Օմարի լեռնանցք` տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում և իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը:

Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին և միայնակ դուրս բերում վիրավոր զինվորին: Նա զոհվում է ականի պայթյունից:

Պետոյի անունն են կրում Եղեգնուտի և հարազատ Պռոշյանի դպրոցները: 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։ 2007թ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացվել: 1994 թ. լույս է տեսել Համլետ Գևորգյանի «Պետոն» գիրքը:

1996թ. Պետոյին հետմահու շնորհվել է ԼՂՀ ՊԲ մայորի կոչում: 2001 թ. Պետրոս Ղևոնդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշաններով:

Աղբյուրը՝ http://dushmanvardanstepanyan.wordpress.com/2014/01/29/peto/


Դիտել Լրահոս, Կիրակնօրյա էջ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն