Գլխավոր » Politics, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ուժի միջոցով բանակցային մոտեցումներ պարտադրելու Ադրբեջանի փորձերը լոկ պատրանք են. Արման Կիրակոսյան

Փետրվար 15, 2015թ. 15:07

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը փետրվարի 12-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեսպան Կիրակոսյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Նշվել է, որ հայկական կողմը կանոնավոր կերպով բարձրացրել է հրադադարի խախտումների խնդիրը Մշտական Խորհրդի հանդիպումներին, ինչպես նաև Հայաստանի պատրաստակամությունը հայտնել` իրականացնելու հրադադարի ամրապնդման միջոցառումներ, ներառյալ դիպուկահարների դուրսբերումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրության և Հայաստանի բոլոր առաջարկությունները մերժվել են Ադրբեջանի կողմից:

Նա նշել է, որ անորոշության շրջանն ավարտվել է, և միջազգային հանրությունը հստակ մատնանշել է լարվածության աղբյուրը: Ողջունվել է Մինսկի խմբի համանախագահ երկրների հունվարի 27-ի հայտարարությունը, որում նրանք Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին:

Դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Ադրբեջանի փորձերը` ուժի միջոցով պարտադրել հայկական կողմին իր բանակցային մոտեցումները, լոկ պատրանք են:


Դիտել Politics, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն