Գլխավոր » Լրահոս

Պատժում են NTV հեռուստաալիքին` հանուն փոքր եղբոր

Հոկտեմբեր 3, 2009թ. 11:47

Ադրբեջանին գոհացնելու համար Թուրքիայի կառավարությունը շարունակում է պատժել  NTV հեռուսաալիքին:

NTV-ի լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել ոչ նախագահ Աբդուլա Գյուլի այցը Նախիջևան, ոչ էլ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Բրյուսելյան հանդիպումները: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Ադրբեջանը հասավ իր նպատակին. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք հաղորդումներ կազմակերպելու համար, NTV-ի լրագրողների առաջ փակվում են բոլոր դռները: Առանց պատճառաբանության մերժվում է նրանց մասնակցությունը` ցանկացած քննարկման:

Եվրամիություն ձգտող Թուրքիան  գոհացնելով փոքր եղբոր ցանկությունները, կարող է  կանգնել լուրջ խնդիրների առաջ: Նկատի ունենք այն, որ  լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող անտեսվել խոսքի ազատության ջատագով եվրոպական կառույցների կողմից: Իսկ արձագանքներ արդեն իսկ կան, իրողությունը որակվում է որպես խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն