Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Հնարավո՞ր է չէ, որ ստուգումները բացահայտեն, որ Ծառուկյանը Սմիթին, Քեյնսին ու Ֆորդին ոչ մի բանով չի զիջում. Միհրան Հակոբյան

Փետրվար 15, 2015թ. 15:20

Հետաքրքիր չէ՞, թե ինչպես սոցիալիստական ուռավնիլովկայից հետո պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ, տնտեսական կոլափս ապրած երկրում «մանթաշովի թոռան» կարգավիճակը չունեցող մարդը մի քանի տարում դարձավ ֆինանսատնտեսական մագնատ:

Հնարավո՞ր է չէ, որ ստուգումները բացահայտեն, որ Ծառուկյանը Սմիթին, Քեյնսին ու Ֆորդին ոչ մի բանով չի զիջում, արագ հարստանալու այնպիսի բանաձև գիտի, որի մասին պետք է գիրք գրել ու նոբելյան մրցանակի հավակնել:

Եթե անկեղծ, ապա բոլորին է Ծառուկյանի ֆինանսական բուրգի կառուցման «գաղտնիքը» հետաքրքրում: Հատկապես, երբ Ծառուկյանը երբեք էլ կուտակած ունեցվածքի արտաքին փայլը չի թաքցրել՝ Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգվածին (հատկապես` կրթված ու բանիմաց) հստակ ազդակ հղելով առ այն, թե դու լոխ եք, իսկ ես փող սարքող, փողատեր-աղա մարդ եմ:

Ինչպես ասում են՝ վերջը լավ լինի, շատ շուտով բոլորս կիմանանք լոխն ո՞վ է, և աղքատ երկրում Պարսից Ծոցի արաբական շեյխի քմահաճույքներով ապրելակերպի վերջնահաշվարկն ի՞նչ է:

Ու թող տեղ-անտեղի «քաղաքական հաշվեհարդար» հասկացությունը չշահարկվի: Ի վերջո, այս պետությունում պետք է ինչ-որ կետից, ինչ-որ մեկից սկսել։ Ինչպես ասում են՝ հերթով, շարքով, կարգով: Միշտ ասել եմ ու կասեմ. հայի պետական իշխանությունը յուրացնել ձգտող օլիգարխ տեսակի ամենակարևոր առանձնահատկություններից են մարտնչող տգիտությունն ու ամոթից չկարմրող անգրագիտությունը:

Ժամանակին ռուսական պետությունը անհամեմատ ավելի խելացի, ներկայանալի ու փողատեր Բերեզովսկուն ու Խոդորկովսկուն իրենց տեղը ցույց տվեց, ինչի հետևանքով այսօր ռուս օլիգարխները հլու-հնազանդ բիզնեսով են զբաղված ու մտքի ծայրով էլ չեն անցկացնում խառնվել ոչ իրենց խելքի գործընթացներին…

Հ.Գ. Ռուսաստանի օրինակը պատահական չբերեցի, ռուս օլիգարխներին մեր ժողովուրդն ավելի է ճանաչում, քան ամերիկացիներին կամ բրազիլացիներին:

Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն