Գլխավոր » Genocide, Hay-turq, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Ցեղասպանություն

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը դատապարտող վահանակներ են հայտնվել

Փետրվար 15, 2015թ. 15:35

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանության եւ վերջին 100 տարիներին ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի զոհերի հիշատակը հարգող ցուցատախտակներ են փակցվել։

Նախագիծը պլանավորվում է շարունակել մինչեւ 2015թ. ավարտը, իսկ էլեկտրոնային վահանակները կամրացվեն ԱՄՆ ողջ տարածքում։ Այս մասին գրում է Armenian Weekly պարբերականը։

Վահանակների վրա հայտնվել են «Դատապարտի՛ր անցյալը, մի՛ դարձիր նոր զոհ, հիշի՛ր 1915թ. Հայոց ցեղասպանությունը» եւ «1915-2015թթ. բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը» գրությունները։ Genocide բառի օ տառի մեջ կլինեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների դրոշները։


Դիտել Genocide, Hay-turq, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն