Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանը ծովային երկիր է. ամերիկացիները տարածել են Հայաստանի՝ իրենց նախատեսած քարտեզը

Փետրվար 17, 2015թ. 00:40

Ամերիկյան Business Insider բլոգը հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզը՝ ըստ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի տեսլականի: Գրում է tert.am-ը

1919-ին Վիլսոնը մեծահարուստ Քրեյնի և աստվածաբան Քինգի հետ կազմել էր քարտեզ, որով տարածքները պետք է տնօրինվեին Օսմանյան կայսրության վերացումից հետո: Աղբյուրը նկատում է, որ դա հսկայական փորձություն էր ազգերի ինքնորոշման սկզբունքի առումով, որի ջատագովն էր Վիլսոնը:

Եվ այժմ աղբյուրն առաջարկում է մի պահ պատկերացնել 2015-ի Մերձավոր Արևելքը՝ ըստ այն ժամանակվա նախագծածի: Ըստ այդմ՝ մեր տարածաշրջանում գերիշխում է Հայաստանը՝ ելքով դեպի Սև ծով: Ադրբեջան և Վրաստան՝ որպես տարածքային միավորներ նախատեսված չեն, սակայն փոխարենը կա Քրդստան: Հայաստանի հարևաններն են Քրդստանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանի կայսրությունը:

Ի դեպ, Հայաստանը նշված է որպես ամերիկյան մանդատային պետություն:


Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն