Գլխավոր » Լրահոս

Դավիթ Բաբայան. «Ադրբեջանական ազգի ձևավորումը որպես այդպիսին, ավարտված չէ»

Օգոստոս 15, 2009թ. 20:40

Այն որ Ադրբեջանը պատրաստ չէ ԼՂՀ խնդրի կարգավորումը քննարկել ինքնորոշման իրավունքի շրջանակներում, ըստ Դավիթ Բաբայանի ունի իր լուրջ պատճառը. «Ադրբեջանական ազգի ձևավորումը որպես այդպիսին, ավարտված չէ, մենք գործ ունենք չձևավորված ազգի հետ: Սա խնդրի կարգավորման գործում ամենամեծ խոչընդոտն է: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի իշխանություններն անհանգիստ են, որ եթե ճանաչվի ԼՂ-ի ինքնորոշումը, ապա այդ երկրում բնակվող մյուս փոքրամասնությունները, որոնց թիվը գերազանցում է 1,5 միլիոնը, ևս հանդես կգան նույն պահանջով: Միջնորդները խորությամբ չէին գիտակցում, թե ի՞նչ է կատարվում որպես ազգ չձևավորված Ադրբեջանում, դրա համար հույսեր էին փայփայում, որ կառուցողական երկխոսությունը հնարավոր կլինի»: Պարոն Բաբայանը համոզված է, որ քանի դեռ չի գտնվել այս իրավիճակի ախտորոշումը, մենք խնդրի լուծում ակնկալել չենք կարող:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`